Գլխավոր տեղեկություն
Номер
N 736-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.07.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.07.26/40(339) Հոդ.518
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.05.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.06.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.06.2002
Дата вступления в силу
06.07.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հունիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 մայիսի 2002 թվականի N 736-Ն

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895 որոշման 6-րդ կետի «գ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հունիսի 7
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 11-ի N 736-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության իրականացման կարգը:

2. Չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության իրականացման համար հիմք են հանդիսանում չափման միջոցների տեսակի հաստատման սերտիֆիկատն ու չափման միջոցների արտադրության ու նորոգման գործունեություն իրականացնելու համար տրված լիցենզիան:

3. Չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության իրականացման համար լիցենզավորված անձն արտադրության ենթակա չափման միջոցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է պետական փորձարկումների, տեսակի հաստատման և գրանցման` չափման միջոցների պետական գրանցումների մատյանում:

4. Լիցենզավորված անձինք չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության իրականացման ժամանակ պարտավոր են պահպանել իրավական ակտերով, այդ թվում` նաև սույն կարգով սահմանված պարտադիր պահանջները կամ պայմանները:

5. Լիցենզավորված անձը չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության իրականացման ժամանակ ղեկավարվում է տվյալ չափման միջոցի արտադրության ու նորոգման համար անհրաժեշտ կոնստրուկտորատեխնոլոգիական փաստաթղթերով, տեխնիկական պայմաններով և չափումների կատարման վկայագրված մեթոդիկաներով:

6. Չափման միջոցների արտադրության և նորոգման համար անհրաժեշտ կոնստրուկտորատեխնոլոգիական փաստաթղթերը չպետք է հակասեն ազգային ստանդարտների պահանջներին:

7. Չափման միջոցների արտադրությամբ և նորոգմամբ զբաղվող անձնակազմը պետք է ունենա մասնագիտական որակավորում:

8. Չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության իրականացման համար արտադրամասերը, գործունեության ոլորտին համապատասխան, պետք է հագեցած լինեն անհրաժեշտ չափման միջոցներով ու փորձարկման սարքավորումներով:

Յուրաքանչյուր սարքավորում, չափման միջոց պետք է ունենա գրանցման քարտ, որը համաձայն ՀՍՏ ԳՕՍՏ 2.601-97 «Կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգ. Շահագործման փաստաթղթեր» ստանդարտի, ներառում է`

սարքավորման և չափման միջոցի անվանումները, գործարանային համարները, արտադրող իրավաբանական անձի անվանումը.

նորոգման և տեխնիկական սպասարկման մասին տվյալներ:

Չափման միջոցների արտադրության և նորոգման ընթացքում կիրառվող չափման միջոցներն ու փորձարկման սարքավորումները պետք է համապատասխանեն նորմատիվ և շահագործման փաստաթղթերով սահմանված պահանջներին ու ապահովեն չափումների կատարման անհրաժեշտ ճշգրտությունը:

Չափման միջոցների արտադրության և նորոգման գործընթացում օգտագործվող չափման միջոցները ենթակա են ստուգաչափման:

Արտադրությունից և նորոգումից հետո չափման միջոցները պետք է ենթարկվեն ստուգաչափման:

9. Արտադրական շինությունները (արտադրամասերը, տեղամասերը), որտեղ իրականացվում են չափման միջոցների արտադրություն և նորոգում, պետք է պաշտպանված լինեն այնպիսի գործոնների ազդեցությունից, ինչպիսիք են բարձր ջերմաստիճանը, խոնավությունը, գազերով աղտոտվածությունը, աղմուկը, ռադիացիան, ինչպես նաև` մագնիսական, էլեկտրական, այլ ֆիզիկական դաշտերից և պետք է համապատասխանեն CH-245 «Արդյունաբերական ձեռնարկությունների նախագծման սանիտարական նորմեր» նորմատիվ փաստաթղթի պահանջներին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան