«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 սեպտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 սեպտեմբերի 2002 թվականի N 1413-Ն
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վաղաժամկետ դադարեցնել Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի ղեկավար Ռուբեն Սինոյանի լիազորությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի ընտրատարածքում անցկացնել թաղային համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 1729551 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության վարչապետ 2002 թ. սեպտեմբերի 17 Երևան
Ա. Մարգարյան
|
Հավելված ՀՀ կառավարության 2002 թվականիսեպտեմբերի 12-ի N 1413-Ն որոշման |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ՝ ԿԱՊՎԱԾ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
| ||
NN ը/կ |
Ծախսերը | Գումարը (դրամ) |
| ||
1. | Աշխատանքի վարձատրության ֆոնդ | 30000 |
այդ թվում` |
||
տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ |
30000 | |
2. | Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ | 15000 |
3. | Կապի ծառայության վճարներ | 1000 |
4. | Տրանսպորտի ծառայության վճարներ | 5000 |
5. | Գրասենյակային ծախսեր | 1000 |
| ||
ընդամենը
|
52000
| |
28 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր (28 x 52000) |
1456000 | |
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր (52105 ընտրող + 52105 x 0,05) x 5 դրամ |
273551 | |
| ||
Ընդամենը |
1729551 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |