Գլխավոր տեղեկություն
Номер
N 1404-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.10.2002-20.10.2005)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.10.02/42(217) Հոդ.944
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.08.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.08.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.09.2002
Дата вступления в силу
03.10.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 սեպտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 օգոստոսի 2002 թվականի N 1404-Ա

«ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածն ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և ԱՄՆ-ի գանձապետարանի միջև 2002 թվականի հունիսի 10-ին կնքված Փոխըմբռնման հուշագիրը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Ուսուցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն։

2. Սահմանել, որ՝

ա) «Ուսուցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան ճանաչողության բարձրացման, փորձի փոխանակման, ինչպես նաև տնտեսական բարեփոխումներին և նոր օրենսդրությանը ծանոթացնելու նպատակով ստորև նշված ոլորտների մասնագետների համար սեմինարների կազմակերպումն է՝

կառավարում և վերահսկողություն,

բյուջետային համակարգ,

ծրագրերի իրականացման կառավարում,

պետական ֆինանսների կառավարմանն առնչվող այլ ոլորտներ.

բ) «Ուսուցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակը սույն կետի «ա» ենթակետում նշված ոլորտների մասնագետների գիտելիքների կատարելագործմանն աջակցելն է.

գ) «Ուսուցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազոր պետական մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը.

դ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն են վերապահվում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները.

ե) «Ուսուցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը կարող է սեփականության իրավունքով հանձնվել նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը չգերազանցող ցանկացած գույք՝ բացառությամբ շենքերի, շինությունների և պատմամշակութային նշանակության գույքի.

զ) շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը «Ուսուցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն է տրվում անհատույց օգտագործման իրավունքով՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով։

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ մեկամսյա ժամկետում ապահովել՝

ա) «Ուսուցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող ու ամրացվող գույքի կազմի հաստատումը.

բ) «Ուսուցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումն ու պետական գրանցումը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 29
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.09.2005, N 1592-Ա 20.10.2005, N 1404-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան