Գլխավոր տեղեկություն
Номер
N 1108-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.08.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.08.21/35(210) Հոդ.804
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.07.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.08.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.08.2002
Дата вступления в силу
31.08.2002

 «Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

7 օգոստոսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2002 թվականի N 1108-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ա» կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ միջպետական նշանակության Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի Ծովագյուղ-Դիլիջան հատվածի և հանրապետական նշանակության պետխճուղի-Ջերմուկ ավտոճանապարհի անցանելիությունն ապահովող աշխատանքների համար հատկացնել համապատասխանաբար՝ 10000 հազ. դրամ և 23800 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանման և շահագործման համար նախատեսված միջոցների հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով):

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2002թ. օգոստոսի 1

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2002 թվականի

հուլիսի 25-ի N 1108-Ն որոշման

 

«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարվող վերաբաշխումը ԵՎ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի N 172 որոշման N 5 հավելվածում կատարվող փոփոխությունները

 

(հազար դրամներով)

Բյուջետային ծախսերի
գործառական
դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական
դասակարգման խմբերի և ենթախմբերի ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածում և փոփոխություններ Հայաստանի Հանրապետության կառավարության
2002 թվականի  փետրվարի 25-ի N 172 որոշման N 5 հավելվածում  (փակագծերում նշված են նվազեցումները)

խումբ  N

ենթա-
խումբ N

 

առաջին
կիսամյակ

ինն ամիս

տարի

12

07

02. Մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանում և շահագործում

(17526)

(23236)

(33800)

   

Վայոց ձորի մարզպետարան

(7526)

(13236)

(23800)

   

Տավուշի մարզպետարան

(5000)

(5000)

(5000)

   

Գեղարքունիքի մարզպետարան

(5000)

(5000)

(5000)

12

07

01. Պետական նշանակության ավտոճանապարհների պահպանում և շահագործում

17526

23236

33800

   

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

17526

23236

33800

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան