Գլխավոր տեղեկություն
Номер
N 1326-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.09.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.09.18/40(215) Հոդ.928
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.08.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.08.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.09.2002
Дата вступления в силу
28.09.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 սեպտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 օգոստոսի 2002 թվականի N 1326-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1079 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 7-ի «Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 1079 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝

որոշման 2-րդ կետի «բ» ենթակետում՝

ա) «45» թիվը փոխարինել «42.58» թվով.

բ) «բնակավայրերի հողերի կատեգորիա» բառերից հետո լրացնել «2,42 հեկտար վարելահողը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա» բառերով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 30
Երևան