Գլխավոր տեղեկություն
Номер
N 1251
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.12.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.01.15/4(179) Հոդ.23
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.12.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.12.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.12.2001
Дата вступления в силу
24.12.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 դեկտեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 դեկտեմբերի 2001 թվականի N 1251
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 14 խմբի 06 ենթախմբի «10. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված հատկացումներից 2014,0 հազ. դրամ ուղղել 01 խմբի 03 ենթախմբի «5. ՀՀ արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության պատվիրակության Բրյուսել գործուղման մասին» N 783 որոշմամբ նախատեսված ծախսերի գծով առաջացած պարտքը մարելու համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է 2001 թվականի դեկտեմբերի 24-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան