Գլխավոր տեղեկություն
Номер
N 1004-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.08.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.08.07/31(206) Հոդ.708
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.07.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.07.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.07.2002
Дата вступления в силу
08.08.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 հուլիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հուլիսի 2002 թվականի N 1004-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 668 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման մրցույթի նախնական որակավորման և մրցույթին մասնակցելու սկզբունքները հաստատելու մասին» N 668 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման մրցույթի նախնական որակավորման և մրցույթին մասնակցելու սկզբունքները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման մրցույթի նախնական որակավորման ԵՎ մրցույթին մասնակցելու սկզբունքները

 

1. Ի սկզբանե նախաորակավորված համարել նախկինում նախաորակավորված 5 ընկերության մայր կազմակերպությունները (EDF, Union Fenosa Acex, ABB AB, AES Corporation, ЕЭС России): Նշված մայր ընկերությունների կողմից երաշխիքներ տրամադրվելու դեպքում դրանց փոխարեն նախաորակավորված կարող են համարվել նրանց 100-տոկոսանոց դուստր ընկերությունները:

2. Նոր ընկերությունների նախաորակավորման համար սահմանել հետևյալ պահանջները`

ա) առնվազն 100 մլն ԱՄՆ-ի դոլարի շրջանառություն նախորդ 4 ֆինանսական տարիներից ցանկացած 3 լրիվ ֆինանսական տարիներից յուրաքանչյուրի ընթացքում.

բ) ընկերության սեփական կապիտալը 2000 կամ 2001 ֆինանսական տարվա ընթացքում պետք է կազմի առնվազն 100 մլն ԱՄՆ-ի դոլար.

գ) ներկայացնել աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունները (IAS կամ GAAP)՝ նախորդ 4 ֆինանսական տարիներից ցանկացած 3 լրիվ ֆինանսական տարիներից յուրաքանչյուրի համար, ընդ որում, վերջին տարվա համար ներկայացված աուդիտորական հաշվետվությունը պետք է լինի առանց վերապահումների: Աուդիտորը պետք է ներկայացնի անկողմնակալության և որակավորման ապացույցներ:

3. Նախաորակավորված ընկերությունը կարող է՝

ա) մինչև մրցույթին մասնակցելը նյութեր և մրցույթին մասնակցելու վերաբերյալ առաջարկություններ ստանալ.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ու մրցութային հանձնաժողովին ներկայացնել առաջարկություններ մրցութային փաթեթի վերաբերյալ.

գ) տեղում ծանոթանալ բաշխիչ ցանցերի գործունեությանը.

դ) ներկայացնել մրցութային առաջարկ:

4. Եթե որևէ ընկերություն բավարարում է նախաորակավորման պահանջները, ապա այն կարող է ցանկացած այլ ընկերության (ընկերությունների) հետ կազմել կոնսորցիում, եթե նախաորակավորման պահանջները բավարարող ընկերությունն ստանձնում է ամբողջ պատասխանատվությունը, և եթե դրա մասնակցությունը կոնսորցիումում առնվազն 60 տոկոս է:

5. Սույն սկզբունքների 3-րդ կետով սահմանված՝ նախաորակավորված ընկերության իրավունքներից օգտվում են նաև՝

ա) ցանկացած կոնսորցիում` կազմված նախաորակավորված ընկերություններից.

բ) կոնսորցիում` կազմված նախաորակավորված ընկերությունից կամ նախաորակավորված կոնսորցիումից (բացառությամբ սույն սկզբունքների 4-րդ կետում նշված կոնսորցիումի) և ցանկացած այլ ընկերությունից (ընկերություններից), եթե նախաորակավորման պահանջները բավարարող ընկերությունը կամ կոնսորցիումն ստանձնում է ամբողջ պատասխանատվությունը, և եթե դրա մասնակցությունը կոնսորցիումում առնվազն 60 տոկոս է.

գ) սույն սկզբունքների 4-րդ կետում նշված կոնսորցիումները»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հուլիսի 19
Երևան