Գլխավոր տեղեկություն
Номер
N 1
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Исходный акт (11.03.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.03.21-2022.04.03 Պաշտոնական հրապարակման օրը 16.03.2022
Принят
Ֆինանսների նախարարություն
Дата принятия
11.03.2022
Подписан
Ֆինանսների նախարար
Дата подписания
11.03.2022

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների նախարարություն

 


_____________ Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

11 մարտի 2022 թվական

Համաձայնեցված է

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների կոմիտեի հետ

__________________ Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ

 

11 մարտի 2022 թվական

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ  N 1

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ (ԲԱԺՆԵՏՈՄՍԻ, ԲԱԺՆԵՄԱՍԻ, ՓԱՅԱԲԱԺՆԻ) ԴԻՄԱՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿՆՔՎԱԾ ԵՎ ՎԱՎԵՐԱՑՎԱԾ՝ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԻՄԱՍՏՈՎ ՈՐՊԵՍ ՇԱՀԱԲԱԺԻՆ ՈՐԱԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Պաշտոնական պարզաբանում տրամադրելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ կազմակերպությունում մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) ձեռք բերած մասնակցի համար այդ մասնակցությունը (բաժնետոմսը, բաժնեմասը, փայաբաժինը) ձեռք բերելու ֆինանսական տարվան նախորդող ֆինանսական տարիների գործունեության արդյունքներով գոյացած՝ չբաշխված շահույթների բաշխումից ստացվող եկամուտները Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին կետի 32-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կողմից կնքված և վավերացված՝ կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին միջազգային համաձայնագրերի (այսուհետ՝ Համաձայնագրեր) կիրառության իմաստով որպես շահաբաժին կամ այլ եկամուտ որակելու հարցում առաջացել են տարընկալումներ։

Մասնավորապես,

1) Համաձայնագրերի՝ շահաբաժինների հարկմանը վերաբերող հոդվածների համաձայն՝ Համաձայնագրերի իմաստով շահաբաժին է համարվում, մասնավորապես, բաժնետոմսից (բաժնեմասից, փայաբաժնից) կամ պարտապահանջ չհամարվող՝ շահույթին մասնակցելու իրավունք տվող այլ իրավունքներից ստացվող եկամուտը,

2) Համաձայնագրերի համաձայն՝ Համաձայնագրերի կիրառության իմաստով այլ եկամուտ են համարվում Համաձայնագրերի մյուս հոդվածներում չնշված եկամուտները,

3) Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի համաձայն՝ շահաբաժին է համարվում կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում մասնակցությունից (բաժնետոմսից, բաժնեմասից, փայաբաժնից) կամ համատեղ գործունեությունից, որպես շահույթի բաշխում (այդ թվում՝ միջանկյալ բաշխում), մասնակցի ստացած կամ ստացման ենթակա եկամուտը:

Հաշվի առնելով վերոնշյալ կարգավորումները, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնապես պարզաբանում եմ.

Համաձայնագրերի՝ շահաբաժինների հարկմանը վերաբերող հոդվածների, ինչպես նաև Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի կիրառության իմաստով կազմակերպությունում մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) դիմաց կամ պարտապահանջ չհամարվող՝ շահույթին մասնակցելու իրավունք տվող այլ իրավունքներից, որպես շահույթի բաշխում (այդ թվում՝ միջանկյալ բաշխում), մասնակցի ստացած եկամուտը համարվում է շահաբաժին՝ ներառյալ նաև այն դեպքում, երբ այդ եկամուտը ստացվել է մասնակցությունը (բաժնետոմսը, բաժնեմասը, փայաբաժինը) ձեռք բերելու ֆինանսական տարվան նախորդող ֆինանսական տարիների գործունեության արդյունքներով գոյացած՝ չբաշխված շահույթների հաշվին:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մարտի 2022 թվական: