«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 մայիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մարտի 2003 թվականի N 502-Ն
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ «ՆԵՐՄՈՒԾՈՒՄ՝ ԱԶԱՏ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ԵՎ «ՎԵՐԱՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԿՆՀԱՅՏ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 107-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ֆիզիկական և օտարերկրյա անձանց կողմից «Ներմուծում՝ ազատ շրջանառության համար» և «Վերաներմուծում» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակնհայտ առևտրային քանակության ապրանքների բնաիրային չափերը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված՝ հավելվածում ընդգրկված բնաիրային չափերը չեն տարածվում Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների վրա։
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 28-ի «Օտարերկրյա անձանց կողմից «Ներմուծում՝ ազատ շրջանառության համար» և «Վերաներմուծում» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակնհայտ առևտրային քանակության ապրանքների բնաիրային չափերը սահմանելու մասին» N 565 որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2003 թ. ապրիլի 28 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 20-ի N 502-Ն որոշման |
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ «ՆԵՐՄՈՒԾՈՒՄ՝ ԱԶԱՏ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ԵՎ «ՎԵՐԱՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԿՆՀԱՅՏ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ
Ապրանքի ծածկագիրն ըստ |
Ապրանքի համառոտ բնութագիրը |
Սույն բնաիրային չափը գերազանցող մասը համարվում է ապրանքների ակնհայտ առևտրային քանակություն |
01 | Կենդանի կենդանիներ | 3 հատ |
0105 | Ընտանի կենդանի թռչուններ, հավեր, բադեր, սագեր, հնդկահավեր | 50 թև |
02 | Միս և մսի սննդային ենթամթերքներ | 30 կգ |
03 | Ձկներ և խեցգետնանմաններ, կակղամորթեր և ջրային այլ անողնաշարավորներ | 30 կգ |
030110 | Կենդանի դեկորատիվ ձուկ | 2 հատ` յուրաքանչյուր տեսակից, 10 հատից, բայց ոչ ավելի |
030270000 | Ձկան խավիար (կարմիր), ձկնկիթ, ձկան լյարդ | 2 կգ |
04 | Կաթնամթերքներ, թռչնի ձու, բնական մեղր, կենդանական ծագման սննդամթերքներ` այլ տեղում չհիշատակված կամ չներառված | 30 կգ |
0407 00 | Թռչնի ձու կեղևով, թարմ, պահածոյացված կամ եփած | 150 հատ |
0408 11 | Ձվի դեղնուց չորացրած | 1 կգ |
05 | Կենդանական ծագում ունեցող մթերքներ` այլ տեղում չհիշատակված կամ չներառված | 3 կգ |
06 | Կենդանի ծառեր և այլ բույսեր, սոխուկներ, արմատներ և բույսերի նմանատիպ այլ մասեր, կտրված ծաղիկներ և դեկորատիվ կանաչ | 5 հատ` յուրաքանչյուր տեսակից կամ 2 կգ |
07 | Բանջարեղեն և որոշ ուտելի արմատապտուղներ և պալարապտուղներ | 50 կգ |
08 | ՈՒտելի մրգեր և ընկույզներ, ցիտրուսային մշակաբույսերի և սեխի կեղևներ և կճեպներ | 50 կգ |
09 | Սուրճ, թեյ, մատե կամ պարագվայական թեյ և համեմունքներ | 5 կգ |
10 | Հատիկաբույսեր | 50 կգ |
11 | Ալրաղացա-ձավարային արդյունաբերության արտադրանք, ածիկ, օսլա, ինուլին, հացահատիկային սոսնձանյութ | 50 կգ |
12 | Յուղատու սերմեր և պտուղներ, այլ սերմեր, պտուղներ և հատիկներ, դեղաբույսեր, բույսեր տեխնիկական նպատակների համար, ծղոտ և անասնակեր | 20 կգ |
1206 00 | արևածաղկի սերմեր` կոտորակված կամ չկոտորակված | 50 կգ |
1207 | Այլ յուղատու բույսերի սերմեր և պտուղներ, կոտորակված կամ չկոտորակված | 50 կգ |
13 | Դոժխեժ բնական չմաքրված, բուսախեժեր, խեժեր և այլ բուսական հյութեր և լուծամզուքներ (էքստրակտներ) | 3 կգ |
1302 11 000 | Ափիոն | 0 |
14 | Հյուսածո արտադրանքի պատրաստման համար բուսական նյութեր, բուսական ծագում ունեցող այլ մթերքներ` այլ տեղում չհիշատակված կամ չներառված | 5 կգ |
15 | Կենդանական կամ բուսական ծագում ունեցող ճարպեր և յուղեր և դրանց ճեղքումից ստացվող նյութեր, պատրաստի սննդայուղեր, բուսական կամ կենդանական ծագում ունեցող մոմեր | 25 կգ |
16 | Պատրաստի մթերքներ մսից, ձկից կամ խեցգետնանմաններից, կակղամորթերից կամ ջրային այլ անողնաշարավորներից | 20 կգ |
160430 | Թառափազգի ձկների խավիար և դրա փոխարինիչներ | 2 կգ |
17 | Շաքար և հրուշակեղեն շաքարից | 10 կգ |
1701 | Շաքար | 50 կգ |
170410 | Ծամոն, պատված կամ չպատված շաքարով | 1 կգ |
18 | Կակաո և դրանից մթերքներ | 10 կգ |
19 | Պատրաստի մթերքներ հացաբույսերի հատիկներից, ալյուրից, օսլայից կամ կաթից, հրուշակեղենի արտադրանք ալյուրից | 15 կգ |
1902 | Մակարոնային արտադրանք, ջերմամշակման ենթարկված կամ չենթարկված, խորիզով (մսից կամ այլ մթերքներից) կամ առանց խորիզի, կամ պատրաստված այլ եղանակով` ինչպիսիք են սպագետին, մակարոնը, լապշան, կոտոշիկները, ռավիոլին, կաննելլոնին, կուսկուսը` սննդի մեջ օգտագործման համար պատրաստի կամ ոչ պատրաստի վիճակում | 10 կգ |
20 | Մթերք` բանջարեղենի, մրգերի, ընկույզների կամ բույսերի այլ մասերի վերամշակումից ստացվող | 10 կգ |
21 | Սննդամթերքներ` տարբեր | 5 կգ |
2102 | Խմորիչներ (ակտիվ կամ ոչ ակտիվ) | 2 կգ |
22 | Ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ | 2 լիտր կամ 1 շիշ, եթե շշի տարողությունը 2 լ-ից ավելի է |
23 | Սննդաարդյունաբերության մնացորդներ և թափոններ, կենդանիների համար պատրաստի կերեր | 5 կգ |
24 | Ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինողներ | 1 կգ |
2402 | Սիգարներ, ծայրը կտրած սիգարներ, սիգարելլաներ (բարակ սիգարներ) և սիգարետներ` ծխախոտով կամ դրա փոխարինիչներով` սիգարներ` սիգարելլաներ սիգարետներ (ֆիլտրով կամ առանց ֆիլտրի) |
10 հատ 400 հատ 400 հատ |
25 | Աղ, ծծումբ, հող և քար, ծեփագործական նյութեր, կիր և ցեմենտ | 5 կգ (1 հատ անկախ քաշից) |
2515 | Մարմար, տրավերտին կամ կրաքարային տուֆ, էկաուսին և այլ կրաքարեր հուշարձանների կամ շինարարության համար 2,5 գ/սմ3 կամ ավելի տեսակարար կշռով, և ալեբաստր, խոշոր կոտորակված կամ չկոտորակված, սղոցված կամ չսղոցված, կամ այլ եղանակով բլոկների կամ ուղղանկյուն (ներառյալ` քառակուսի) սալերի մասնատված | 1 հատ մեկ հուշարձան պատրաստելու համար |
2516 | Գրանիտ, ծիրանաքար, բազալտ, ավազաքար և այլ քարեր` հուշարձանների կամ շինարարության համար, խոշոր կոտորակված կամ չկոտորակված, սղոցված կամ չսղոցված, կամ այլ կերպ բլոկների կամ ուղղանկյուն (ներառյալ` քառակուսի) սալերի մասնատված | 1 հատ մեկ հուշարձան պատրաստելու համար |
26 | Հանքաքար, մոխիր, խարամ | 5 կգ |
27 | Հանքային վառելիք, նավթ և նավթավերամշակման արտադրանք, բիտումացված նյութեր, հանքային մոմեր | 50 կգ |
271220 | Պարաֆին | 2 կգ |
28 | Անօրգանական քիմիայի արտադրանք, թանկարժեք մետաղների, հազվագյուտ մետաղների, ռադիոակտիվ տարրերի (էլեմենտների) և իզոտոպների օրգանական և անօրգանական միացություններ | 1 կգ կամ 1 մ |
29 | Օրգանական քիմիական միացություններ | 1 կգ |
30 | Դեղագործական արտադրանք | 10 անվանում` յուրաքանչյուրից երեքական սպառողական փաթեթ |
31 | Պարարտանյութեր | 50 կգ |
32 | Դաբաղման և ներկման լուծամզուքներ (էքստրակտներ), տանիններ և դրանց ածանցյալներ, ներկանյութեր, պիգմենտներ և այլ ներկող նյութեր, ներկեր ու լաքեր, մածիկներ և այլ մաստիկա, թանաք, տպագրական ներկ, տուշ | 10 կգ |
33 | Եթերայուղեր և ռետինոիդներ, օծանելիքային, կոսմետիկական և հարդարման միջոցներ | 1 կգ կամ 20 հատ |
3303 00 | Օծանելիք և հարդարաջուր | 5 հատ` յուրաքանչյուրից |
3304 | Կոսմետիկական, դիմահարդարման և մաշկի խնամքի համար միջոցներ (բացի դեղամիջոցներից), ներառյալ միջոցներ` արևաթխության համար կամ արևաթխության դեմ, մանիկյուրի և պեդիկյուրի միջոցներ | 6 հատ` յուրաքանչյուր ապրանքային ենթադիրքից |
3305 | Միջոցներ մազերի համար | 6 հատ` յուրաքանչյուր ապրանքային ենթադիրքից |
3306 | Բերանի խոռոչի և ատամների հիգիենայի միջոցներ, ներառյալ ատամնապրոթեզների ֆիքսացման փոշիներն ու մածուկները, միջատամային տարածքները մաքրելու թելեր, անհատական փաթեթավորմամբ, մանրածախ վաճառքի համար | 6 հատ` յուրաքանչյուր ապրանքային ենթադիրքից, բայց 10 հատից ոչ ավելի |
3307 | Միջոցներ` սափրվելուց առաջ կամ հետո օգտագործելու համար, անհատական օգտագործման հոտազերծիչներ, լոգանքի բաղադրություններ, մազահեռացման միջոցներ և այլ պարֆյումերային, կոսմետիկական և հարդարման միջոցներ` այլ տեղերում օգտագործելու համար, բուրումնավետ, հականեխիչ հատկություններով կամ առանց դրանց | 6 հատ` յուրաքանչյուր ապրանքային ենթադիրքից, բայց 10 հատից ոչ ավելի |
34 | Օճառ, մակերևութային ակտիվ օրգանական նյութեր, լվացող միջոցներ, օծող նյութեր, արհեստական և պատրաստի մոմանյութեր, մաքրման կամ փայլեցման համար բաղադրություններ, մոմեր և նմանատիպ արտադրանք, ծեփման համար մածուկներ, պլաստիլին, «ատամնաբուժական մոմ» և գիպսի հիմքով ատամնաբուժական բաղադրություններ | 5 կգ` յուրաքանչյուր ապրանքային ենթադիրքից, բայց 10 հատից ոչ ավելի |
35 | Սպիտակուցային նյութեր, վերափոխված (մոդիֆիկացված) օսլաներ, սոսինձներ, խմորիչներ (ֆերմենտներ) | 5 կգ |
36 | Պայթուցիկ նյութեր, պիրոտեխնիկական արտադրանք, լուցկի, հրակիր համահալվածքներ, որոշ այրվող նյութեր | 1 կգ |
3605 | Լուցկի | 100 տուփ |
37 | Լուսանկարչական և կինո-ապրանքներ | 30 հատ կամ 200 մ կամ 5 կգ |
38 | Քիմիական այլ արտադրանք | 3 կգ |
3808 10 | Ինսեկտիցիդներ | 1 կգ |
3808 20 | Ֆունգիցիդներ | 1 կգ |
3808 30 | Հերբիցիդներ | 1 կգ |
3808 40 | Ախտահանիչ միջոցներ | 5 կգ |
3819 00 000 | Արգելակային հիդրավլիկական հեղուկներ և այլ պատրաստի հեղուկներ` հիդրավլիկական փոխանցումների համար | 5 կգ |
39 | Պլաստմասսա և պլաստմասսայե արտադրանք | 20 կգ |
3917 | Պլաստմասսայե խողովակներ, փողրակներ, ճկափողեր և դրանց կցամասեր (օրինակ` միացումներ, արմունկներ, կցաշուրթեր) | 30 կգ |
3918 | Հատակի պլաստմասսայե ծածկույթ, ինքնակպչուն կամ ոչ ինքնակպչուն, գլանափաթեթով կամ շերտավոր պատերի կամ առաստաղի պլաստմասսայե ծածկույթ, տվյալ խմբի 9-րդ ծանոթությունում նշված | 100 մ2 |
3922 | Պլաստմասսայե լոգնոցներ, ցնցուղներ, կոնքեր ջրի հոսքի համար, կոնքեր լվացվելու համար, բիդեներ, զուգարանակոնքեր, դրանց համար նստոցներ ու կափարիչներ, ջրաթափ բաքեր և համանման սանիտարատեխնիկական ապրանքներ | 1 հատ` յուրաքանչյուրից |
3924 | Պլաստմասսայե ճաշի և խոհանոցային սպասք, տնային գործածության այլ իրեր և հարդարման առարկաներ | 14 հատ` յուրաքանչյուրից, բայց 24 հատից ոչ ավելի |
3926 | Պլաստմասսայե այլ իրեր և 3901-3914 ապրանքային դիրքերի այլ նյութերից իրեր | 6 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից, բայց 12 հատից ոչ ավելի |
40 | Կաուչուկ, ռետին և դրանցից իրեր | 2 կգ կամ 10 հատ |
4011, 4012, 4013 | Օդաճնշական ռետինե անվադողեր, դողածածկաններ և ռետինե օդախցիկներ | 5 հատ` յուրաքանչյուր դիրքից |
4014 | Հիգիենայի կամ դեղագործական արտադրանք (ներառյալ` ծծակները)` վուլկանացված ռետինից, բացի կարծր ռետինից | 10 հատ |
4015 | Հագուստ և դրա պարագաներ (ներառյալ ձեռնոցները, թաթմանները, կիսաձեռնոցները) վուլկանացված ռետինից` տարբեր նպատակների համար | 6 զույգ |
4016 91 000 | Հատակի ռետինե ծածկոցներ և գորգիկներ | 4 հատ |
4016 92 000 | Գրասենյակային ռետիններ (լաստիկներ) | 20 հատ |
41 | Անմշակ կաշվե հումք (բացի բնական մորթուց) և կաշի | 5 հատ կամ 10 մ2 |
42 | Իրեր կաշվից, թամբի սարքեր և լծասարքեր, ճամփորդական պարագաներ, կանացի պայուսակներ և դրանց համանման ապրանքներ, կենդանիների աղիներից իրեր (բացի շերամաորդի մանրաթելից) | 4 հատ` յուրաքանչյուրից, բայց 10 հատից ոչ ավելի |
43 | Բնական և արհեստական մորթի, դրանից իրեր | 4 հատ տարբեր |
44 | Փայտանյութ և դրանից արտադրատեսակներ, փայտածուխ | 10 մ3 կամ 20 կգ |
441400 | Նկարների, հայելիների և նմանատիպ այլ իրերի փայտե շրջանակներ | 6 հատ |
441900 | Ճաշի և խոհանոցային փայտե պարագաներ | 12 հատ` յուրաքանչյուրից, բայց 24 հատից ոչ ավելի |
4420 | Փայտե դրվագազարդ, փորագրված իրեր, արկղներ, ոսկերչական իրերի, դանակ-պատառաքաղների և համանման այլ իրերի համար, փայտե արձանիկներ և դեկորատիվ այլ իրեր, 94 խմբում չնշված կահույքի փայտե առարկաներ | 12 հատ |
45 | Խցան և դրանից իրեր | 1 կգ |
46 | Ծղոտից և հյուսելու համար այլ նյութերից իրեր, զամբյուղային և հյուսածո իրեր | 6 հատ` յուրաքանչյուր ապրանքային դիրքից, բայց ոչ ավելի 12 հատից |
47 | Խյուս` փայտանյութից կամ այլ թելքավոր ցելյուլոզային նյութերից, վերականգնված թուղթ կամ ստվարաթուղթ (թղթի թափոններ) | 3 կգ |
48 | Թուղթ և ստվարաթուղթ, իրեր թղթե զանգվածից, թղթից կամ ստվարաթղթից | 10 կգ |
4814 | Պաստառի թուղթ և պատի այլ ծածկույթ, թափանցիկ թուղթ պատուհանների համար | 20 կգ |
49 | Տպագրված գրքեր, թերթեր, պոլիգրաֆիական արդյունաբերության վերարտադրություններ և այլ արտադրանք, ձեռագրեր, մեքենագիր տեքստեր և պլաններ | 10 կգ |
490191000 | Բառարաններ, հանրագիտարաններ և դրանց սերիական թողարկումներ | յուրաքանչյուր հրատարակությունից 1 օրինակ |
490510000 | գլոբուսներ | 2 հատ |
50 | Մետաքս | 6 կգ կամ 30 մ2 |
51 | Բուրդ, կենդանիների նուրբ կամ կոշտ մազ, ձիու մազից մանվածք և գործվածք | 10 կգ կամ 30 մ2 |
52 | Բամբակ | 6 կգ կամ 30 մ2 |
53 | Այլ բուսական տեքստիլ թելեր, թղթե թելեր և գործվածք թղթե թելերից | 6 կգ կամ 30 մ2 |
54 | Քիմիական թելեր | 6 կգ կամ 30 մ2 |
55 | Քիմիական մանրաթելեր | 6 կգ կամ 30 մ2 |
56 | Բամբակ, թաղիք կամ նրբաթաղիք և չգործված կտորեղեն, հատուկ մանվածք, լարաններ, ճոպաններ, պարաններ | 6 կգ |
57 | Գորգեր և հատակի այլ մանածագործական ծածկոցներ | 24 մ2 |
58 | Հատուկ գործվածքներ, թափակար նրբախավով գործվածքներ, ժանյակներ, գոբելեններ, զարդարման նյութեր, ասեղնագործվածքներ | 30 մ2 |
5804 10 | Շղարշ և այլ ցանցահյուս պաստառներ | 15 կգ |
5805 00 000 | Որմնագորգեր ձեռքով գործված` բելգիական, օբյուսոնյան, բովե և համանման որմնագորգերի տիպի և որմնագորգեր ասեղով կարված պատրաստի կամ ոչ պատրաստի (օրինակ` հարթակարով, խաչակարով), | 20 կգ |
5806 | Նեղ գործվածքներ, բացի 5807 ապրանքային դիրքի արտադրատեսակներից | 5 կգ |
5807 | Պիտակներ, խորհրդանշաններ և համանման իրեր տեքստիլ նյութերից` կտորներով, ժապավեններով կամ ըստ չափերի ձևված, բայց չասեղնագործված | 0,5 կգ |
5808 | Երիզներ, դրվագման նյութեր, առանց ասեղնագործվածքի, բացի մեքենայական կամ ձեռքով հյուսվածքի, վրձինիկներ, ծոպագնդիկներ և համանման իրեր | 2 կգ |
5809 00 000 | Գործվածքներ մետաղական թելերից և գործվածքներ մետաղացված թելերից` 5605 ապրանքային դիրքի, օգտագործվող հագուստեղենում, որպես կահույքի գործվածք կամ համանման նպատակներով, այլ տեղում չհիշատակված կամ չներառված | 10 կգ |
5810 | Ասեղնագործություն` կտորներով, ժապավենների տեսքով կամ առանձին նախադրվագի տեսքով | 3 կգ |
59 | Մանածագործական նյութեր, ներծծված ծածկույթով կամ երկտակված, տեխնիկական նշանակության մանածագործական արտադրանք | 60 մ2 |
5906 | Մանածագործական նյութեր` ռետինացված, բացի 5902 ապրանքային դիրքի նյութերից | 3 կգ |
5908 00 000 | Մանածագործական տեքստիլ պատրույգներ` լամպերի, նավթավառների, կրակվառիչների, մոմերի և համանման այլ իրերի համար, գազային լամպերի շիկացման ցանցեր և խողովակաձև կտավ` շիկացման ցանցի համար` ներծծված կամ չներծծված | 3 կգ |
5909 00 | Տեքստիլ խողովակներ և համանման տեքստիլ փողրակներ տակդիրով, շրջակարվածքով կամ այլ նյութերից, պարագաներով կամ առանց դրանց | 20 կգ |
5910 00 000 | Հոսքագծային ժապավեններ և հաղորդակի փոկեր կամ բելտինգ, տեքստիլ նյութերից, ներծծված կամ չներծծված, ծածկույթով կամ առանց ծածկույթի, պլաստմասսայով կրկնակված կամ չկրկնակված կամ մետաղով կամ այլ նյութերով զրահապատված | 20 կգ |
5911 | Տեքստիլ նյութեր և առարկաներ` տեխնիկական նպատակների համար, հիշատակված 59 խմբի 7-րդ ծանոթությունում | 3 կգ |
60 | Տրիկոտաժե պաստառներ մեքենայագործ կամ ձեռագործ | 6 կգ |
61 | Տրիկոտաժե հագուստի իրեր և պարագաներ` մեքենայագործ կամ ձեռագործ | 12 հատ` յուրաքանչյուրից, բայց 24 հատից ոչ ավելի |
6101 | Վերարկուներ, կիսավերարկուներ, թիկնոցներ կնգուղավոր, կարճ կուրտկաներ (ներառյալ դահուկայինը), քամուց, հողմից պաշտպանող և համանման արտադրանք` տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ, տղամարդու կամ տղաների համար, բացի 6103 ապրանքային դիրքի արտադրանքից | 2 հատ` յուրաքանչյուրից |
6102 | Վերարկուներ, կիսավերարկուներ, թիկնոցներ կնգուղավոր, կարճ կուրտկաներ (ներառյալ դահուկայինը), քամուց, հողմից պաշտպանող և համանման արտադրանք` տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ, կանանց կամ աղջիկների համար, բացի 6104 ապրանքային դիրքի արտադրանքից | 2 հատ` յուրաքանչյուրից |
6103 | Կոստյումներ, լրակազմեր, պիջակներ, բլայզերներ, տաբատներ, կոմբինիզոններ` գոգնոցով և ուսակապերով, բրիջներ, կիսատաբատներ (բացի լողազգեստներից) տղամարդու կամ տղաների համար, տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ | 2 հատ` յուրաքանչյուրից |
6104 | Կոստյումներ, լրակազմեր, ժակետներ, բլայզերներ, շրջազգեստներ, կիսաշրջազգեստներ, կոմբինիզոններ` գոգնոցով և ուսակապերով, բրիջներ, շորտեր, (բացի լողազգեստներից) տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ կանանց կամ աղջիկների համար | 2 հատ` յուրաքանչյուրից |
62 | Հագուստի իրեր և պարագաներ, բացի մեքենայագործ կամ ձեռագործ տրիկոտաժեղենից | 12 հատ` յուրաքանչյուրից, բայց 24 հատից ոչ ավելի |
6201 | Վերարկուներ, կիսավերարկուներ, թիկնոցներ, անձրևանոցներ, կուրտկաներ (ներառյալ դահուկայինը), քամուց, հողմից պաշտպանող և համանման արտադրանք, տղամարդու կամ տղաների համար, բացի 6203 ապրանքային դիրքի արտադրանքից | 2 հատ` յուրաքանչյուրից |
6202 | Վերարկուներ, կիսավերարկուներ, թիկնոցներ, անձրևանոցներ, կուրտկաներ (ներառյալ դահուկայինը), քամուց, հողմից պաշտպանող և համանման արտադրանք, կանանց կամ աղջիկների համար, բացի 6204 ապրանքային դիրքի արտադրանքից | 2 հատ` յուրաքանչյուրից |
6203 | Կոստյումներ, լրակազմեր, պիջակներ, բլայզերներ, տաբատներ, կոմբինիզոններ` գոգնոցով և ուսակապերով, բրիջներ և շորտեր, կիսատաբատներ (բացի լողազգեստներից) տղամարդու կամ տղաների համար | 2 հատ` յուրաքանչյուրից |
6204 | Կոստյումներ, լրակազմեր, ժակետներ, բլայզերներ, շրջազգեստներ, կիսաշրջազգեստ-տաբատներ, կոմբինիզոններ` գոգնոցով և ուսակապերով, բրիջներ, շորտեր, (բացի լողազգեստներից) կանանց կամ աղջիկների համար | 2 հատ` յուրաքանչյուրից |
63 | Այլ պատրաստի մանածագործական արտադրանք, լրակազմեր, հագուստ և մանածագործական արտադրանք` նախկինում օգտագործված, լաթեղեն | 12 հատ` յուրաքանչյուրից, բայց 24 հատից ոչ ավելի |
6303 | Վարագույրներ և անթափանց վարագույրներ, մահճակալի համար եզրազարդ վարագույրներ | 30 մ2 |
6305 | Պարկեր և տոպրակներ փաթեթավորման համար | 5 կգ |
6306 | Բրեզենտներ, շվաքարաններ, վրանանման ծածկոցներ, վրաններ, առագաստներ, նավակների վինդսերֆինգների կամ ցամաքային տրանսպորտային միջոցների համար, արևից պաշտպանվելու ծածկեր | 2 հատ |
6307 20 000 | Փրկարար բաճկոններ և գոտիներ | 2 հատ |
64 | Կոշկեղեն, զանկապաններ և նմանատիպ իրեր, դրանց մասեր | 6 զույգ |
6406 | Կոշիկի մասեր | 2 զույգ` յուրաքանչյուրից |
65 | Գլխարկներ և դրանց մասեր | 6 հատ |
6506 92 000 | Գլխարկներ այլ, բնական մորթուց | 4 հատ |
66 | Անձրևային հովանոցներ, արևապաշտպան հովանոցներ, ձեռնափայտեր, ձեռնափայտ աթոռներ, ճիպոտներ, ձիավարության մտրակներ և դրանց մասեր | 4 հատ` յուրաքանչյուրից, բայց 12 հատից ոչ ավելի |
67 | Մշակված փետուրներ և բմբուլ, իրեր` փետուրներից կամ բմբուլից, արհեստական ծաղիկներ, մարդու մազերից պատրաստված իրեր | 2 կգ |
68 | Արտադրանք քարից, գիպսից, ցեմենտից, ասբեստից, փայլարից կամ նմանատիպ նյութերից | 2 հատ` յուրաքանչյուրից 100 մ2 կամ 50 կգ |
6802 | Քար, մշակված, հուշարձանների համար | 1 հատ մեկ հուշարձան պատրաստելու համար |
6804 | Երկանաքար, սրաքար, ողորկման շրջաններ և նմանատիպ արտադրատեսակներ առանց շրջանակի, նախատեսված ողորկման, սրման կամ կտրման համար, քարեր ձեռքով սրման կամ ողորկման համար և դրանց մասեր բնական քարից | 2 հատ` յուրաքանչյուրից |
6809 | Գիպսե կամ դրա հիմքով խառնուրդներից արտադրատեսակներ | 30 մ2 |
6813 10 | Արգելակոճղի պահպանակներ | 12 հատ |
69 | Խեցեգործական արտադրատեսակներ | 12 հատ` յուրաքանչյուրից, 24 հատից ոչ ավելի |
6910 | Կոնքեր, լվացարաններ, լոգնոցներ, բիդե, ջրաթափ բաքեր և սանիտարատեխնիկական համանման այլ առարկաներ կերամիկայից | 1 հատ` յուրաքանչյուրից |
6911 | Ճաշի, խոհանոցային և տնտեսական ու հարդարման այլ իրեր` ճենապակուց | 12 հատ` յուրաքանչյուրից |
6912 | Ճաշի, խոհանոցային և տնտեսական ու հարդարման այլ իրեր` կերամիկայից, բացի ճենապակուց | 12 հատ` յուրաքանչյուրից |
6913 | Արձանիկներ և դեկորատիվ այլ իրեր` կերամիկայից | 6 հատ |
6914 | Կերամիկական այլ իրեր | 12 հատ |
70 | Ապակի և ապակուց պատրաստված արտադրատեսակներ | 24 հատ կամ 2 կգ |
7009 | Ապակե հայելիներ, շրջանակների մեջ կամ առանց շրջանակների, ներառյալ ետին ընթացքի տեսանելիության հայելիները | 4 հատ |
7013 | Ճաշի և խոհանոցի ապակյա ամանեղեն, հարդարման և գրասենյակային ապակյա պարագաներ, ապակյա արտադրանք` բնակարանի հարդարման կամ համանման նպատակների համար (բացի 7010 կամ 7018 ապրանքային դիրքերի ապրանքներից) | 12 հատ` յուրաքանչյուր տեսակից |
7015 | ժամացույցի ապակիներ և համանման ապակիներ` տեսողությունը կանոնավորող կամ չկանոնավորող` ակնոցների համար, կորացրած, գոգավոր փոսիկներով կամ նմանատիպ ապրանքներ, օպտիկական չմշակված, ապակյա սնամեջ գնդեր և դրանց սեգմենտներ` նշված ապակիները պատրաստելու համար | 4 հատ |
7018 | Ապակյա ուլունքներ, մարգարիտին, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերին նմանակող ապրանքներ և համանման արդուզարդեր ապակուց, ապրանքներ պատրաստված ապակուց բացի բիժուտերիան, ապակյա աչքեր` բացի պրոթեզը, արձանիկներ և զարդարարական այլ առարկաներ ապակուց` մշակված զոդալամպով, բացի բիժուտերիան, ապակուց միկրոգնդիկներ` 1 մմ-ից ոչ ավելի տրամագծով | 2 կգ |
702000 | Ապակյա արտադրանք` այլ | 1 կգ |
7101 | Մարգարիտ բնական կամ կուլտիվացված, մշակված կամ չմշակված, սորտավորված կամ չսորտավորված | 0,5 կգ |
7102 | Ադամանդ մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված | մինչև 1 կարատ, կամ 1 կարատից բարձր 1 հատ |
7103 | Թանկարժեք (բացի ադամանդից) և կիսաթանկարժեք քարեր, մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված | մինչև 1 կարատ, կամ 1 կարատից բարձր 1 հատ |
7104 | Թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարեր, արհեստական, մշակված կամ չմշակված, սորտավորված կամ չսորտավորված | մինչև 1 կարատ, կամ 1 կարատից բարձր 2 հատ |
7113 7114 7115 7116 |
Ոսկյա և արծաթյա իրեր | յուրաքանչյուր դիրքից 3 հատ |
7117 | Ոչ թանկարժեք զարդեղեն (բիժուտերիա) | 10 հատ |
7118 | Մետաղադրամներ | 10 հատ |
72 | Սև մետաղներ | 30 կգ |
73 | Արտադրատեսակներ սև մետաղից | 30 կգ |
7310 | Գլանատակառներ, տակառներ, թմբուկներ, կանիստրներ, արկղեր և նմանատիպ տարողություններ սև մետաղից, ցանկացած նյութի համար (բացի սեղմված և հեղուկ գազից) մինչև 300 լիտր տարողության երեսապատված կամ ջերմամեկուսացված կամ առանց դրանց, բայց առանց մեխանիկական կամ ջերմամեխանիկական սարքավորումների | 4 հատ` յուրաքանչյուրից |
731100 | Տարողություններ սեղմած կամ հեղուկ գազի համար սև մետաղներից | 2 հատ |
7319 | Կարի ասեղներ, գործելու շյուղեր, մախաթներ և հելուններ, դեկեռային ասեղներ և համանման իրեր` ձեռքի աշխատանքի համար, սև մետաղից անգլիական և այլ քորոցներ, այլ ապրանքային դիրքերում չհիշատակված կամ չներառված | 10 սպառողական տուփ` յուրաքանչյուրից |
7323 | Ճաշի, խոհանոցային կամ կենցաղային անհրաժեշտության այլ իրեր և դրանց մասեր` սև մետաղից, մետաղական «բուրդ», խոհանոցային ամանեղենը մաքրելու ճիլոպներ, մաքրելու և փայլեցնելու բարձիկներ, ձեռնոցներ և նման արտադրանք` սև մետաղից | 12 հատ` յուրաքանչյուրից, բայց 24 հատից ոչ ավելի |
732690100 | Ծխախոտատուփեր, դիմափոշու տուփեր, կոսմետիկայի արկղիկներ և նմանատիպ գրպանի իրեր | 4 հատ` յուրաքանչյուրից |
7326 90 300 | Սանդուղքներ և ձեռնասանդուղքներ | 2 հատ |
74 | Պղինձ և արտադրատեսակներ պղնձից | 30 կգ |
7417 00 000 | Կենցաղային սարքեր` սնունդ պատրաստելու կամ տաքացնելու համար` ոչ էլեկտրական և դրանց մասեր` պղնձյա | 3 հատ` յուրաքանչյուրից, բայց 6 հատից ոչ ավելի |
7418 | Ճաշի, խոհանոցային կամ այլ արտադրատեսակներ` կենցաղային կարիքների համար և դրանց մասեր` պղնձից, ճիլոպներ` խոհանոցային ամանեղենը մաքրելու համար, բարձիկներ` մաքրելու կամ ողորկելու համար, ձեռնոցներ և համանման արտադրատեսակներ պղնձից, սանիտարատեխնիկական սարքավորումներ և դրանց մասեր` պղնձից | 12 հատ` յուրաքանչյուրից, բայց 24 հատից ոչ ավելի |
75 | Նիկել և արտադրատեսակներ նիկելից | 5 կգ |
76 | Ալյումին և արտադրատեսակներ ալյումինից | 10 կգ |
7605 | Ալյումինե լար | 30 կգ |
7607 | Ալյումինե նրբաթիթեղ (առանց հիմքի կամ թղթի, ստվարաթղթի, պլաստմասսայի, կամ համանման նյութերի հիմքով), հաստությամբ (չհաշված հիմքը) ոչ ավելի 0,2 մմ | 3 կգ |
761100000 | Գլանատակառներ, բաքեր, տարողություններ և համանման ալյումինե տարողություններ ցանկացած նյութի համար (բացի սեղմված և հեղուկ գազից) 300 լիտր ավելի տարողությամբ, երեսապատված կամ ջերմամեկուսացված կամ առանց դրանց, բայց առանց մեխանիկական կամ ջերմատեխնիկական սարքավորումների | 1 հատ |
7615 | Ճաշի, խոհանոցային կամ այլ արտադրատեսակներ` կենցաղային կարիքների համար և դրանց մասեր` ալյումինից, ճիլոպներ` խոհանոցային ամանեղենը մաքրելու համար, բարձիկներ` մաքրելու կամ ողորկելու համար, ձեռնոցներ և համանման արտադրատեսակներ` ալյումինից, սանիտարատեխնիկական սարքավորումներ և դրանց մասեր` ալյումինից | 24 հատ` յուրաքանչյուրից, բայց 72 հատից ոչ ավելի |
7615 20 000 | Սանիտարատեխնիկական սարքավորում և դրա մասեր | 2 հատ |
7616 10 000 | Մեխեր, կոճգամներ, պահունդներ (բացի 8305 ապրանքային դիրքում նշվածներից), պտուտակներ, հեղույսներ, մանեկներ, ներպտուտակվող կեռեր, գամեր, երիթներ, երիթակներ, տափօղակներ և համանման իրեր` ալյումինից | 30 կգ |
78 | Կապար և ապրանքներ կապարից | 10 կգ |
79 | Ցինկ և ապրանքներ ցինկից | 10 կգ |
790500000 | Ցինկե սալեր, թերթեր, շերտեր կամ շերտաթիթեղներ, նրբաթիթեղ | 50 կգ |
790600000 | Ցինկե խողովակներ և ամրացման կցամասեր (օրինակ` ագույցներ, արմունկներ, կցաշուրթեր) | 50 կգ |
80 | Անագ և ապրանքներ անագից | 10 կգ |
800500000 | Անագե նրբաթիթեղ (առանց հիմքի կամ թղթի, ստվարաթղթի, պլաստմասսայի կամ համանման նյութերի հիմքով) հաստությամբ (չհաշված հիմքը) ոչ ավելի 0,2 մմ, անագի փոշի կամ թեփուկներ | 3 կգ |
81 | Այլ ոչ թանկարժեք մետաղներ, մետաղակերամիկա, ապրանքներ դրանցից | 10 կգ |
82 | Ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված գործիքներ, դանակներ, գդալներ և պատառաքաղներ, դրանց մասեր` | 4 հատ` յուրաքանչյուրից |
8215 | Գդալներ, պատառաքաղներ, կիսաններ, քափգիրներ, շերեփներ, բահիկներ` խմորեղենի համար, մկրատներ` ձկան համար, ունելի` շաքարի համար և համանման արտադրատեսակներ զրահապատ և ամրացված` պատրաստված ոչ թանկարժեք մետաղներից | 24 հատ` յուրաքանչյուրից, բայց 72 հատից ոչ ավելի |
83 | Ոչ թանկարժեք մետաղներից այլ արտադրատեսակներ | 12 հատ |
8303 00 | Չհրկիզվող պահարաններ, չհրկիզվող պահարաններ և դռներ ու փակվող արկղեր` բանկերի պահարաններում արժեքավոր իրերի պահպանման համար և համանման արտադրատեսակներ, զրահապատ ու ամրացված` պատրաստված ոչ թանկարժեք մետաղից | 1 հատ |
84 | Միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական հարմարանքներ, դրանց մասեր | 0 |
8415 | Կայանքներ` օդի որակավորման համար, սարքավորված շարժիչային օդափոխիչով և սարքերով` օդի ջերմաստիճանը և խոնավությունը փոխելու համար, ներառյալ օդի լավորակիչները (կոնդիցիոներները), որոնցում խոնավությունն առանձին չի կարգավորվում | 1 հատ` յուրաքանչյուրից |
8418 | Սառնարաններ, սառցարաններ և այլ սառնարանային կամ սառցարանային սարքավորումներ` էլեկտրական կամ այլ տեսակի, ջերմային պոմպեր, բացի 8415 ապրանքային դիրքի օդի որակավորման կայանքներից | 1 հատ` յուրաքանչյուրից |
842211000 | Կենցաղային աման լվացող մեքենաներ | 2 հատ |
842310100 | Կենցաղային կշեռքներ | 2 հատ |
8424 | Մեխանիկական սարքեր (ձեռքի կառավարումով կամ առանց դրա)` հեղուկների և փոշիների ցրման համար, հեղացիրներ և նմանատիպ սարքեր | 2 հատ` յուրաքանչյուրից |
8432 | Գյուղատնտեսական մեքենաներ` այգիներում կամ անտառներում հողի նախապատրաստման և մշակման համար, թավալուկներ` սիզամարգերի կամ սպորտհրապարակների համար | 1 հատ` յուրաքանչյուրից |
8434 | Կարի սարքեր և տեղակայանքներ, կարի մշակման և վերամշակման սարքավորումներ | 1 հատ` յուրաքանչյուրից |
8436 | Սարքավորումներ` գյուղատնտեսության համար, այգեգործության, թռչնաբուծության կամ մեղվաբուծության, ներառյալ սարքավորումներ` սերմերի ծլունակության ապահովման համար, ինկուբատորներ | 1 հատ` յուրաքանչյուրից |
8450 | Լվացքի մեքենաներ` կենցաղային կամ լվացքատների համար, ներառյալ մեքենաները` սարքավորված քամիչ հարմարանքով | 1 հատ |
845210 | Կարի մեքենաներ` կենցաղային | 1 հատ |
8465 | Հաստոցներ (ներառյալ մեխերի, ամրակների, սոսնձի կամ այլ եղանակով)` փայտի, խցանի, ոսկորի, էբոնիտի պինդ պլաստմասսաների կամ նմանատիպ պինդ նյութերի մշակման համար | 1 հատ` յուրաքանչյուրից |
8467 | Գործիքներ` ձեռքի պնևմատիկ, հիդրավլիկ կամ ներկառուցված էլեկտրական կամ ոչ էլեկտրական շարժիչով | 1 հատ` յուրաքանչյուրից |
8469 | Գրամեքենաներ, բացի 8471 ապրանքային դիրքի տպիչ սարքերի, տեքստերի մշակման հարմարանքներ | 1 հատ` յուրաքանչյուրից |
8470 | Հաշվարկիչներ և գրանցման, վերարտադրության ու տվյալների տեսողական ներկայացման գրպանի մեքենաներ` հաշվարկիչի ֆունկցիաներով, հաշվապահական մեքենաներ, փոստային դրոշմանիշի մեքենաներ, տոմսային ապարատներ և այլ համանման մեքենաներ` հաշվիչ սարքերով, դրամարկղային ապարատներ | 1 հատ` յուրաքանչյուրից |
8471 | Հաշվիչ մեքենաներ և դրանց բլոկներ, մագնիսական կամ օպտիկական հաշվիչ հարմարանքներ, տվյալները տեղեկատվության կրիչների վրա ծածկագրված տեսքով փոխանցող մեքենաներ և մեքենաներ` այդպիսի տեղեկատվությունը մշակելու համար` այլ տեղում չնշված կամ չհիշատակված | 1 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից |
8472 10 000 | պատճենահանող-բազմացնող մեքենաներ | 1 հատ |
8473 | Մասեր և պարագաներ (բացի տուփերից, ծածկոցներից և համանման ապրանքներից` տեղափոխման համար)` նախատեսված բացառապես կամ հիմնականում 8469-8472 ապրանքային դիրքերում դասակարգված մեքենաների համար | 2 հատ` յուրաքանչյուրից |
8479 | Մեքենաներ և մեխանիկական սարքեր, անհատական ֆունկցիաներ ունեցող, սույն խմբի այլ տեղում չհիշատակված կամ չնշված | 1 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից |
8481 | Ծորակներ, կափույրներ փականներ և համանման ամրաններ` խողովակատարների, կաթսաների, ջրամբարների, գլանատակառների, բաքերի և համանման տարողությունների համար, ներառյալ ռեդուկցիոն և ջերմակարգավորիչ կափույրները | 6 հատ` յուրաքանչյուրից, բայց 12 հատից ոչ ավելի |
85 | Էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ, դրանց մասեր, ձայնագրող և ձայնավերարտադրող սարքեր, սարքեր` հեռուստատեսային պատկերի և ձայնի գրանցման և վերարտադրության համար, դրանց մասեր և պարագաներ | 1 հատ` յուրաքանչյուր դիրքից, բայց 2 հատից ոչ ավելի |
8507 | Էլեկտրական կուտակիչներ, ներառյալ դրանց համար նախատեսված զտիչները, ուղղանկյուն (այդ թվում` քառակուսի) կամ այլ ձևի | 2 հատ |
8509 | Կենցաղային էլեկտրամեխանիկական մեքենաներ, ներկառուցված էլեկտրաշարժիչով | 2 հատ |
8510 | Էլեկտրասափրիչներ, մազակտրիչ սարքեր, մազահանման հարմարանքներ` ներկառուցված էլեկտրաշարժիչով | 1 հատ` յուրաքանչյուրից |
8511 | Էլեկտրասարքավորումներ` ներքին այրման շարժիչների վառման կամ գործարկման համար` կայծից կամ վառելիքային խառնուրդի սեղմումից բոցավառումով (օրինակ` մագնիտո, վառքի կոճեր, վառքի մոմեր, շիկացման մոմեր, գործարկիչներ) գեներատորներ (օրինակ` հաստատուն և փոփոխական հոսանքի) և ընդհատիչներ` այդպիսի շարժիչների հետ օգտագործվող | 4 հատ |
8512 | Էլեկտրալուսավորման և ազդանշանային սարքավորումներ, ապակու մաքրիչներ, հակասառցակալման և հակաքրտնամաշիչ սարքեր, օգտագործվող հեծանիվների կամ շարժիչային տրանսպորտային միջոցների վրա | 2 հատ |
8513 | Դյուրակիր էլեկտրական լապտերներ` հոսանքի սեփական աղբյուրից աշխատող (օրինակ` չոր էլեմենտներ, կուտակիչներ, մագնիտո), բացի 8512 ապրանքային դիրքի լուսավորման սարքերի | 4 հատ |
851511000 | Զոդիչներ և զոդող ատրճանակներ` ցածր ջերմաստիճանում զոդման համար | 2 հատ |
851610 | Էլեկտրական ջրատաքացուցիչներ` ոչ իներցիոն կամ կուտակիչ, ընկղմելի էլեկտրաեռացուցիչներ | 2 հատ |
8516 31 | Էլեկտրաչորացուցիչներ` մազերի համար | 2 հատ |
8516 33 | Էլեկտրաչորացուցիչներ` ձեռքերի համար | 2 հատ |
851640 | Էլեկտրական արդուկներ | 2 հատ |
851650 | Միկրոալիքային վառարաններ | 2 հատ |
851671000 | Այլ էլեկտրատաքացուցիչ սարքեր` սուրճի և թեյի պատրաստման համար | 2 հատ |
8516 72 000 | Տոստերներ | 2 հատ |
8516 79 200 | Ջեռոցներ (ֆրիտյուրնիցա) | 2 հատ |
8517 | Էլեկտրական հեռախոսասարքեր կամ հեռագրասարքեր` լարային կապի համար, ներառյալ հեռախոսասարքերը` առանց լարային հեռախոսափողի և սարքեր` կրիչ հաճախականության լարային կապի համակարգերի համար կամ կապի թվային համակարգերի համար, տեսաֆոններ | 2 հատ |
8518 | Խոսափողեր և դրանց տակդիրներ, բարձրախոսներ, գլխին հարմարեցվող ականջընկալուչներ և հեռախոսներ` զուգակցված կամ չզուգակցված խոսափողի հետ և կոմպլեկտներ` կազմված խոսափողից և մեկ կամ ավելի բարձրախոսներից, ձայնի հաճախականության ուժեղարարներ, էլեկտրական ձայնաուժեղարարային կոմպլեկտներ | 4 հատ |
8519 | Էլեկտրանվագարկիչ սարքեր (դեկեր), ձայնասկավառակների նվագարկիչներ, ձայներիզային փլեերներ և ձայնագրման հարմարանքներ չունեցող այլ ձայնարկիչ սարքեր | 2 հատ |
8520 | Մագնիտոֆոններ և այլ ձայնագրիչ սարքեր` ձայնավերարտադրման հարմարանքով կամ առանց դրա | 2 հատ |
8521 | Տեսագրող կամ տեսավերարտադրող սարքավորումներ տեսաթյուների հետ համակցված կամ չհամակցված | 1 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից |
8523 | Պատրաստի կրիչներ, չձայնագրված` ձայնի կամ այլ երևույթների ձայնագրման համար, բացի 37 խմբի արտադրատեսակներից | 12 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից |
8524 | Ձայնասկավառակներ, երիզներ և այլ կրիչներ` ձայնի կամ նմանատիպ ձայնագրման համար, ձայնագրված, ներառյալ ձայնասկավառակների պատրաստման մատրիցաները և կաղապարները, բացի 37 խմբի արտադրատեսակներից | 12 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից |
8525 20 910 | Սարքեր` բջջային ցանցի կապի համար (մոբիլ հեռախոսներ) | 2 հատ |
8525 40 | Տեսախցիկներ` կադր առ կադր պատկերման և տեսագրող խցիկներ, այլ թվային խցիկներ | 2 հատ |
8527 | Ռադիոհեռախոսային, ռադիոհեռագրային կապի կամ ռադիոհաղորդման ընդունիչ սարքեր` մեկ պատյանում ձայնագրման կամ ձայնավերարտադրման սարքեր կամ ժամացույցի հետ համատեղված կամ չհամատեղված | 2 հատ |
8528 | Հեռուստակապի ընդունիչ սարքեր, ռադիոընդունիչ կամ ձայնը կամ պատկերը գրանցող սարքերի համատեղմամբ, տեսամոնիտորներ կամ տեսապրոյեկտորներ | 2 հատ տարբեր չափերի |
8531 10 200 | Էլեկտրական ապարատուրա` կոմուտացիայի կամ էլեկտրական շղթաների պաշտպանության համար, կամ էլեկտրական շղթաներին կամ էլեկտրական շղթաներում միացումների համար (օրինակ` անջատիչներ, փոխանջատիչներ, ընդհատիչներ, ռելեներ, հալվող ապահովիչներ, տատանումների մարիչներ, խրոցակային եղանիկներ և վարդակներ, էլեկտրալամպերի համար կոթառներ, միացման տուփեր) 1000 Վ ոչ ավելի լարման համար | 12 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից, բայց 24 հատից ոչ ավելի |
8536 | Էլեկտրական ապարատուրա` կոմուտացիայի կամ էլեկտրական շղթաների պաշտպանության համար, կամ էլեկտրական շղթաներին կամ էլեկտրական շղթաներում միացումների համար (օրինակ` անջատիչներ, փոխանջատիչներ, ընդհատիչներ, ռելեներ, հալվող ապահովիչներ, տատանումների մարիչներ, խրոցակային եղանիկներ և վարդակներ, էլեկտրալամպերի համար կոթառներ, միացման տուփեր) 100 Վ-ից ոչ ավելի լարման համար | 12 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից, բայց 24 հատից ոչ ավելի |
8539 | Շիկացման էլեկտրական գազապարպային լամպեր, ներառյալ լույսի ուղղորդումով հերմետիկ լամպերի, ինչպես նաև ուլտրամանուշակագույն կամ ինֆրակարմիր լամպերի, աղեղնային լամպերի | 12 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից, բայց 24 հատից ոչ ավելի |
8543 | Էլեկտրական մեքենաներ և սարքեր, անհատական ֆունկցիաներ ունեցող, սույն խմբի այլ տեղում չհիշատակված կամ չնշված | 1 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից |
8544 | Հաղորդալարեր` մեկուսացված (ներառյալ արծնապատվածները կամ անոդավորվածները), մալուխներ (ներառյալ համառանցքայինը) և այլ մեկուսացված էլեկտրական հաղորդիչներ` միացնող հարմարանքներով կամ առանց դրանց, մալուխներ` թելքաօպտիկական կազմված անհատական պատյաններով թելքերից` անկախ դրանցից հավաքված են, թե ոչ, էլեկտրահաղորդիչների կամ միացնող հարմարանքների հետ | 10 կգ տարբեր տեսակներ, կամ 200 մ |
86 | Երկաթգծի լոկոմոտիվներ կամ տրամվայի շարժիչավոր վագոններ, շարժակազմ և դրանց մասեր, երկաթգծի կամ տրամվայների ուղեգծային սարքավորումներ և սարքեր և դրանց մասեր, բոլոր տեսակի մեխանիկական (ներառյալ էլեկտրամեխանիկականը) ազդանշանային սարքավորումներ | 0 |
87 | Ցամաքային տրանսպորտային միջոցներ, բացի գնացքների և տրամվայների շարժակազմերից և դրանց մասեր ու պարագաներ | 1 հատ` յուրաքանչյուր դիրքից, բայց ոչ ավելի, քան 2 հատ ձեռքբերման կամ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում |
88 | Թռչող ապարատներ, տիեզերական ապարատներ և դրանց մասեր | 0 |
8801 10 | Պլաներներ և դելտոպլաններ | 1 հատ |
8802 11 | Ուղղաթիռներ` 2000 կգ չգերազանցող զանգվածով | 1 հատ |
8802 20 | Ինքնաթիռներ և այլ թռչող սարքեր` 2000 կգ չգերազանցող զանգվածով | 1 հատ |
89 | Նավեր, նավակներ և լողարկող կառուցվածքներ | 1 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից ձեռքբերման կամ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում, բացի 8905, 8906 և 8908 ապրանքային դիրքի արտադրատեսակներից |
90 | Գործիքներ և սարքեր` օպտիկական, լուսանկարչական, կինեմատոգրաֆիական, չափիչ, հսկիչ, ճշգրիտ, բժշկական կամ վիրաբուժական, դրանց մասեր և պարագաներ | 1 հատ |
9001 10 | Օպտիկական մանրաթելեր, լարաններ և մանրաթելային օպտիկական մալուխներ | 50 մ |
9001 30 | Կոնտակտային ոսպնյակներ | 2 զույգ |
9001 40 | Ոսպնյակներ` ապակուց, ակնոցների համար | 2 զույգ |
9001 50 | Ոսպնյակներ ակնոցների համար` այլ նյութերից | 2 զույգ |
9003 | Շրջանակներ և արմատուրա` ակնոցների պաշտպանիչ, ակնոցների կամ համանման օպտիկական սարքերի համար, դրանց մասեր | 4 հատ` յուրաքանչյուրից, բայց 8 հատից ոչ ավելի |
9004 | Ակնոցներ, պաշտպանիչ ակնոցներ և նմանատիպ օպտիկական սարքեր` կարգավորող, պաշտպանիչ և այլն | 4 հատ` յուրաքանչյուրից, բայց 8 հատից ոչ ավելի |
9005 | Հեռադիտակներ, մոնոկուլյարներ և այլ փողեր` դիտարկման համար և դրանց արմատուրա, այլ աստղադիտական արմատուրա դրանց համար, բացի ռադիոաստղադիտական սարքերից | 1 հատ` յուրաքանչյուրից |
9006 | Ֆոտոխցիկներ (բացի կինոխցիկներից), լուսաբռնկիչներ, բացի 8539 ապրանքային դիրքի գազապարպման լամպերից | 1 հատ |
9007 | Կինոխցիկներ և կինոպրոյեկտորներ, ձայնագրման և ձայնավերարտադրման հարմարանքներ պարունակող կամ չպարունակող | 1 հատ |
9008 | Պատկերի արտածման, բացի կինեմատոգրաֆիականներից, լուսանկարների մեծացման սարքեր և սարքավորումներ` պատկերի արտածման համար փոքրացմամբ (բացի կինեմատոգրաֆիականից) | 1 հատ |
9009 | Լուսապատճենահանման մեքենաներ` կոնտակտային տիպի կամ ներկառուցված օպտիկական համակարգով և թերմոպատճենահանման մեքենաներ | 1 հատ |
9010 | Սարքեր և սարքավորումներ` ֆոտոկինոլաբորատորիաների (ներառյալ սարքերի դիմակի պատկերը սենսիբիլիզացված կիսահաղորդիչ նյութերի վրա արտածող կամ վերարտադրող) տվյալ խմբի այլ տեղում չնշված կամ չհիշատակված, նեգատասկոպներ, արտածման էկրաններ | 1 հատ |
9011 | Բարդ օպտիկական մանրադիտակներ, ներառյալ միկրոլուսանկարահանումների, միկրոկինոնկարահանումների և միկրոարտածման մանրադիտակներ | 1 հատ |
9012 | Մանրադիտակներ, բացի օպտիկականից, դիֆրակցիոն ապարատներից | 1 հատ |
9014 10 900 | Այլ կողմնացույցներ` ուղղությունը որոշելու համար | 2 հատ |
9016 00 | Կշեռքներ 0,05 գրամ կամ ավելի | 2 հատ |
զգայունությամբ, կշռաքարերով կամ առանց դրանց | ||
9017 20 | Գործիքներ գծագրման, գծանշման կամ մաթեմատիկական հաշվարկների համար, այլ | 2 հատ |
9017 20 110 | Գծագրական հավաքածուներ | 4 հատ |
9017 20 900 | Գործիքներ` մաթեմատիկական հաշվարկների համար (ներառյալ մաթեմատիկական քանոնները, սկավառակային կալկուլյատորները և համանմանները) | 2 հատ` յուրաքանչյուրից |
901730 | Միկրոմետրեր, չափակարկիններ, տրամաչափիչներ | 2 հատ` յուրաքանչյուրից |
901780 | Այլ գործիքներ | 2 հատ |
9018 | Սարքեր և հարմարանքներ` կիրառվող բժշկության, վիրաբուժության, ատամնաբուժության կամ անասնաբուժության մեջ (ներառյալ սցինտիգրաֆիական ապարատները) էլեկտրաբժշկական այլ ապարատներ և սարքեր` տեսողությունը հետազոտելու համար | 1 հատ` յուրաքանչյուրից |
9018 31 | Ներարկիչներ, ասեղներով կամ առանց ասեղների | 100 հատ |
9018 90 100 | Գործիքներ և սարքեր` արյան ճնշումը չափելու համար | 2 հատ |
9019 | Սարքեր` մեխանոթերապիայի համար, մերսման ապարատներ` կարողությունների որոշման համար, հոգեբանական թեստերի համար ապարատներ, օզոնային, թթվածնային և աերոզոլային թերապիայի, արհեստական շնչառության համար կամ այլ թերապևտիկ շնչառական ապարատներ | 2 հատ` յուրաքանչյուրից |
9021 | Օրթոպեդիկ հարմարանքներ, ներառյալ հենակները, վիրաբուժական գոտիները, կալանտները, բեկակալներ և այլ հարմարանքներ կոտրվածքները բուժելու համար, մարմնի արհեստական մասեր, լսողական ապարատներ և այլ հարմարանքներ, որոնք կրում են մարմնի վրա իրենց հետ, կամ պատվաստվում են մարմնի մեջ` փոխհատուցելու համար օրգանի արատը կամ կորցրած աշխատունակությունը | 2 հատ` յուրաքանչյուրից |
9033 00 000 | Մասեր և պարագաներ (տվյալ խմբի այլ տեղում չնշված կամ չներառված)` մեքենաների, սարքերի, գործիքների կամ 90 խմբի ապարատների համար | 4 հատ` յուրաքանչյուրից, բայց 8 հատից ոչ ավելի |
91 | Ժամացույցներ և դրանց մասեր | 6 հատ |
92 | Երաժշտական գործիքներ և դրանց մասեր և պարագաներ | 2 հատ |
93 | Զենք և զինամթերք, դրանց մասեր և պարագաներ | կարգավորվում է ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության սահմանած հատուկ կարգով |
94 | Կահույք, անկողնային պարագաներ, ներքնակներ, ներքնակի հիմնամասեր, բազմոցի բարձիկներ և կահույքի նմանատիպ լցոնված պարագաներ, լամպեր և լուսավորման սարքավորումներ` այլ տեղում չհիշատակված կամ չներառված, լուսային ցուցանակներ, լուսային տախտակներ անունով կամ անվանումով կամ հասցեով և նմանատիպ արտադրատեսակներ, հավաքովի շինարարական կառուցվածքներ | 3 լրակազմ |
9401 | Կահույք` նստելու համար (բացի 9402 ապրանքային դիրքում նշվածներից), որոնք ձևափոխվում են կամ չեն ձևափոխվում որպես մահճակալ, դրանց մասեր | 6 հատ |
9403 | Այլ կահույք և դրանց մասեր | 6 հատ |
9404 | Ներքնակային հիմքեր, անկողնային պարագաներ և կահավորման նմանատիպ ապրանքներ (օրինակ` ներքնակներ, վերմակներ, մգդակված վերմակներ` փետուրից, բազմոցային բարձեր, փափուկ աթոռներ և բարձեր) զսպանակներով կամ լցված ցանկացած նյութով կամ կազմված ծակոտկեն ռետինից կամ պլաստմասսայից, պատված կամ չպատված | 6 հատ` յուրաքանչյուրից, բայց 12 հատից ոչ ավելի |
9405 | Լամպեր և լուսավորման սարքավորումներ ներառյալ լուսարձակները, լամպեր, լույսի նեղ ուղղվածությամբ լամպերի, ցոլալամպերի և դրանց մասերի, այլ տեղում չնշված և չներառված, լուսային ցուցանակներ, լուսային տախտակներ անունով և անվանումով կամ հասցեով և նմանատիպ արտադրատեսակներ, ներկառուցված լույսի աղբյուրով և դրանց մասեր, այլ տեղում չհիշատակված կամ չներառված | 3 հատ` յուրաքանչյուրից |
9406 00 | Հավաքովի շինարարական կառուցվածքներ | 1 հատ |
95 | Խաղալիքներ, խաղեր և մարզագույք, դրանց մասեր և պարագաներ | 6 հատ |
9501 | Խաղալիքներ անիվների վրա` երեխաների զբոսանքի համար (օրինակ` եռանիվ հեծանիվները, ինքնագլդորները, ոտնակավոր ավտոմեքենաները), սայլակներ` տիկնիկների համար | 3 հատ` յուրաքանչյուրից, բայց 6 հատից ոչ ավելի |
9502 | Տիկնիկներ` միայն մարդկանց պատկերով | 6 հատ |
9503 | Խաղալիքներ` այլ, փոքրացված չափերով մոդելներ և համանման մոդելներ, զվարճությունների համար շարժվող կամ չշարժվող, գլուխկոտրուկներ, ամեն տեսակի | 6 հատ` յուրաքանչյուրից, բայց 12 հատից ոչ ավելի |
9504 10 000 | Տեսախաղեր, հեռուստացույցի կիրառմամբ | 6 հատ |
9504 20 | Բիլիարդի առարկաներ և պարագաներ | 15 հատ` յուրաքանչյուրից |
9504 20 100 | Բիլիարդի սեղան (ոտքերով կամ առանց ոտքերի) | 1 հատ |
9504 40 000 | Խաղաքարտեր | 12 հատ |
9505 | Տոնահանդիսության համար ապրանքներ, կառնավալային պարագաներ` ներառյալ աճպարարությունները և կատակները ցուցադրելու համար | 6 հատ |
9506 | Մարզագույք և սարքավորումներ` ընդհանուր ֆիզկուլտուրայով, մարմնամարզությամբ, թեթև ատլետիկայով, սպորտի այլ ձևերով (ներառյալ սեղանի թենիսը) զբաղվելու համար կամ բացօթյա խաղերի համար, տվյալ խմբի այլ տեղերում չնշված և չհիշատակված, լողավազաններ և ավազաններ երեխաների համար | 4 հատ կամ 4 զույգ` յուրաքանչյուրից |
9507 | Ձկնորսական կարթեր, կեռիկներ և այլ առարկաներ` ձկնորսության համար, ցանցեր` ձկնորսական, թիթեռների համար և համանման ցանցեր, մուլյաժային թռչնի տեսքով խայծեր (բացի 9208 կամ 9705 ապրանքային դիրքերում նշվածից) և համանման ապրանքներ` որսորդության և հրաձգության համար | 3 հատ` յուրաքանչյուրից |
96 | Տարբեր պատրաստի իրեր | 6 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից, բայց 12 հատից ոչ ավելի |
97 | Արվեստի գործեր, հավաքածու կազմելու առարկաներ, հնաոճ իրեր | կարգավորվում է ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության սահմանած հատուկ կարգով |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |