Գլխավոր տեղեկություն
Номер
N 808-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (24.07.2003-14.04.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2003.07.23/38(273) Հոդ.690
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.07.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.07.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.07.2003
Дата вступления в силу
24.07.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.04.2005

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

10 հուլիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հուլիսի 2003 թվականի N 808-Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԹՌԻՉՔԱՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ, ԹՌԻՉՔԱՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ԵՎ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 50-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ունեցող` քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմի անդամների կենսաթոշակները հաշվարկելու (վերահաշվարկելու) կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմի անդամների պաշտոնների ու կոչումների դրույքաչափերի համամասնությունների ցանկը` ելնելով զինծառայողների սպայական, ենթասպայական ու կրտսեր հրամանատարական անձնակազմի գործող պաշտոնների և կոչումների համար սահմանված դրույքաչափերից` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2003 թվականի ապրիլի 10-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հուլիսի 8
Երևան

     

  

 Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
հուլիսի 3-ի N 808-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԹՌԻՉՔԱՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ, ԹՌԻՉՔԱՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ԵՎ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ)

 

1. Սույն կարգով կարգավորվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 14-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ունեցող` քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմի անդամների (այսուհետ` թռիչքային մասնագետներ) կենսաթոշակները հաշվարկելու (վերահաշվարկելու) կարգը:

Օրենքի 14-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով սահմանված պայմանների բավարարման դեպքում թռիչքային մասնագետների կենսաթոշակները հաշվարկվում (վերահաշվարկվում) են Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի N 808-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված` պաշտոնների և կոչումների դրույքաչափերի համամասնությունների հանրագումարի (այսուհետ` դրույքաչափերի համամասնությունների հանրագումար) 70 տոկոսի չափով: Պահանջվող ստաժից ավելի ծառայած յուրաքանչյուր լրիվ տարվա համար երկարամյա ծառայության կենսաթոշակն ավելանում է դրույքաչափերի համամասնությունների հանրագումարի 2 տոկոսի չափով, իսկ աշխատած և ծառայության հետ չկապված յուրաքանչյուր լրիվ տարվա համար` 1 տոկոսի չափով:

Կենսաթոշակի չափը չի կարող գերազանցել դրույքաչափերի համամասնությունների հանրագումարը:

2. Կենսաթոշակը հաշվարկվում (վերահաշվարկվում) է մինչև կենսաթոշակ նշանակելը ձեռք բերված և օրենքով սահմանված կարգով հաշվարկված ստաժին համապատասխան, որը հաստատվում է քաղաքացիական ավիացիայի թռիչքային մասնագետի զբաղեցրած պաշտոնի, թռիչքային ժամերի և ստաժի վերաբերյալ համապատասխան կազմակերպության կողմից տրված տեղեկանքով ու թռիչքային գրքույկով:

3. Քաղաքացիական ավիացիայի թռիչքային մասնագետի երկարամյա ծառայության կենսաթոշակը հաշվարկվում (վերահաշվարկվում) է` ելնելով կենսաթոշակի անցնելու պահին զբաղեցրած պաշտոնի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի N 808-Ն որոշմամբ սահմանված դրույքաչափի համամասնությունից, իսկ աշխատանքային գործունեության ընթացքում առնվազն հինգ օրացուցային տարի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմերում պաշտոններ զբաղեցրած լինելու դեպքում` այդ պաշտոնների` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի N 808-Ն որոշմամբ սահմանված առավել բարձր դրույքաչափի համամասնությունից:

4. Քաղաքացիական ավիացիայի թռիչքային մասնագետների կենսաթոշակները սահմանված կարգով հաշվարկում և վերահաշվարկում են Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումները` անձի գրավոր դիմելու և սույն կարգի 2-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացվելու դեպքերում:

Մինչև օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում է 2003 թվականի մայիսի 1-ից, եթե կենսաթոշակառուն դիմել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի N 808-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմումը տալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

5. Կենսաթոշակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի N 808-Ն որոշմամբ սահմանված կարգով նշանակվում, վերահաշվարկվում և վճարվում է, եթե անձը ներկայացնում է թռիչքային աշխատանքներից ազատված լինելու մասին փաստաթուղթ:

Վերստին թռիչքային աշխատանքի անցնելու դեպքում կենսաթոշակառուն դրա մասին տեղեկացնում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը, որը դադարեցնում է կենսաթոշակի վճարումը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

  

 Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
հուլիսի 3-ի N 808-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԹՌԻՉՔԱՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ, ԹՌԻՉՔԱՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ԵՎ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԵԼՆԵԼՈՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՊԱՅԱԿԱՆ, ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ՈՒ ԿՐՏՍԵՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻՑ

 

NN ը/կ Քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմի անդամների պաշտոնները` զինծառայողների սպայական, ենթասպայական ու կրտսեր հրամանատարական անձնակազմի պաշտոններին համապատասխան Պաշտոնների դրույքաչափերի համամասնությունները կենսաթոշակի հաշվարկման համար (դրամ) Քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմի անդամների կոչումները` զինծառայողների սպայական, ենթասպայական ու կրտսեր հրամանատարական անձնակազմի պաշտոններին համապատասխան Կոչումների դրույքաչափերի համամասնությունները կենսաթոշակի հաշվարկման համար (դրամ)
 1 2 3 4 5
  I. Թռիչքահրամանատարական անձնակազմի անդամներ
  1. ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ (գլխավոր վարչության պետ) 30500 գեներալ-մայոր 9320
 2. Գլխավոր վարչության պետի տեղակալ թռիչքային աշխատանքների գծով (կորպուսի հրամանատար) 29500 գնդապետ 7760
 3. Ավիաթռիչքային ուսումնամարզական կենտրոնի պետ (կորպուսի հրամանատար) 29500 գնդապետ 7760
 4. Թռիչքների անվտանգության տեսչության տեսուչ-պետ (կորպուսի հրամանատար) 29500 գնդապետ 7760
 5. Թռիչքային աշխատանքի կազմակերպման բաժնի պետ (կորպուսի հրամանատար) 29500 գնդապետ 7760
 6. Միացյալ ավիաջոկատի և թռիչքային ջոկատի հրամանատար (կորպուսի հրամանատար) 29500 գնդապետ 7760
 7. Գլխավոր վարչության գլխավոր ղեկապետ (վարչության պետ) 27500 գնդապետ 7760
 8. Գլխավոր վարչության թռիչքային տեսուչ (վարչության պետ) 27500 փոխգնդապետ 7300
 9. Թռիչքային ջոկատի հրամանատարի տեղակալ (վարչության պետ) 27500 փոխգնդապետ 7300
 10. Թռիչքային ջոկատի ավագ ղեկապետ (գնդի հրամանատար) 24500 փոխգնդապետ 7300
 11. Թռիչքային ջոկատի ավագ բորտինժեներ (գումարտակի հրամանատար) 21500 փոխգնդապետ 7300
 12. Թռիչքային ջոկատի ավագ բորտռադիստ (վաշտի հրամանատար) 19000 կապիտան 6200
 13. Ավիաէսկադրիլիայի հրամանատար` Ա-310, ԻԼ-76, ԻԼ-86, ՏՈՒ-154, ՏՈՒ-134, ԻԼ-18 ինքնաթիռների (բրիգադի հրամանատար) 25500 փոխգնդապետ 7300
 14. Ավիաէսկադրիլիայի հրամանատարի տեղակալ (գնդի հրամանատար) 24500 մայոր 6670
 15. Ավիաէսկադրիլիայի ղեկապետ (գումարտակի հրամանատար) 21500 մայոր 6670
 16. Ավիաէսկադրիլիայի բորտինժեներ (վաշտի հրամանատար) 19500 մայոր 6670
 17. Ավիաէսկադրիլիայի բորտմեխանիկ (դասակի հրամանատար) 17000 կապիտան 6200
 18. Ավիաէսկադրիլիայի բորտռադիստ (ջոկի հրամանատար) 15500 ավագ լեյտենանտ 5740
 19. ՅԱԿ-40, ԱՆ-24 ինքնաթիռների և ուղղաթիռի ավիաէսկադրիլիայի հրամանատար (գնդի հրամանատար) 24500 փոխգնդապետ 7300
 20. ՅԱԿ-40, ԱՆ-24 ինքնաթիռների և ուղղաթիռի ավիաէսկադրիլիայի հրամանատարի տեղակալ (վաշտի հրամանատար) 19500 մայոր 6670
 21. Ավիաէսկադրիլիայի ղեկապետ, բորտմեխանիկ (դասակի հրամանատար) 17000 կապիտան 6200
 
II. Թռիչքահրահանգչական անձնակազմի անդամներ
  1. Գլխավոր վարչության հրահանգիչ` Ա-310, ԻԼ-76, ԻԼ-86, ՏՈՒ-154, ՏՈՒ-134, ԻԼ-18 ինքնաթիռների (վարչության պետ) 27500 փոխգնդապետ 7300
 2. Ավիաէսկադրիլիայի հրահանգիչ` Ա-310, ԻԼ-76, ԻԼ-86, ՏՈՒ-154, ՏՈՒ-134, ԻԼ-18 ինքնաթիռների (բաժանմունքի պետ) 24500 մայոր 6670
 3. ՅԱԿ-40, ԱՆ-24 ինքնաթիռների և ուղղաթիռի ավիաէսկադրիլիայի հրահանգիչ (դասակի հրամանատար) 17000 կապիտան 6200
 
III. Թռիչքային անձնակազմի անդամներ
  1. Ինքնաթիռի հրամանատար` Ա-310, ԻԼ-76, ԻԼ-86, ՏՈՒ-154, ՏՈՒ-134, ԻԼ-18 ինքնաթիռների (գնդի հրամանատար) 24500 մայոր 6670
 2. Ինքնաթիռի II օդաչու (վաշտի հրամանատար) 19500 կապիտան 6200
 3. Ինքնաթիռի ղեկապետ (վաշտի հրամանատար) 19500 կապիտան 6200
 4. Ինքնաթիռի բորտինժեներ (վաշտի հրամանատար) 19500 կապիտան 6200
 5. Ինքնաթիռի բորտմեխանիկ (դասակի հրամանատար) 17000 կապիտան 6200
 6. Ինքնաթիռի բորտռադիստ (ջոկի հրամանատար) 15500 ավագ լեյտենանտ 5740
 7. ՅԱԿ-40, ԱՆ-24 ինքնաթիռների և ուղղաթիռի հրամանատար (դասակի հրամանատար) 17000 կապիտան 6200
 8. Ինքնաթիռի II օդաչու (ջոկի հրամանատար) 15500 ավագ լեյտենանտ 5740
 9. Ինքնաթիռի բորտմեխանիկ (ջոկի հրամանատար) 15500 ավագ լեյտենանտ 5740

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.03.2005, N 328-Ն 14.04.2005, N 808-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան