Գլխավոր տեղեկություն
Номер
N 560
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.05.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.07.12/38(493) Հոդ.409
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.05.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.05.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.05.2002
Дата вступления в силу
16.05.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 մայիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 մայիսի 2002 թվականի N 560
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետով կատարված վերաբաշխմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 16-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 16-ի N 560 որոշման

 

Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում և փոփոխություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման N 5 հավելվածում

 

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի
և դրանք իրականացնող մարմինների
անվանումները

Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածում և փոփոխություններ ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի N 172 որոշման N 5 հավելվածում (փակագծերում՝ պակասեցում)

խումբը

ենթա-
խումբը

1-ին
կիսամյակ

9 ամիս

տարի

04

08

02. Բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատությունների պահպանում
ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն*)

(3252.5)

(6505.0)

(13010.0)

14

06

08. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
ՀՀ կառավարություն**)

3252.5

6505.0

13010.0

 

*) Փոփոխությունը կատարվել է բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ» հոդվածով:

**) Փոփոխությունը կատարվել է բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան