Գլխավոր տեղեկություն
Номер
N 233
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.03.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.04.01/11(186) Հոդ.215
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.03.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.03.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.03.2002
Дата вступления в силу
13.03.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 մարտի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 մարտի 2002 թվականի N 233
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 5 ԵՎ ԱՎԵԼԻ ՏՈԿՈՍ ՁԱՅՆ ՀԱՎԱՔԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում 5 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին նյութական աջակցություն ցույց տալու նպատակով նախատեսված 100,0 մլն դրամ գումարը բաշխել ըստ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացրած համամասնությունների (կցվում է):

2. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 13-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում 5 ԵՎ ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին նյութական աջակցություն ցույց տալու նպատակով նախատեսված գումարի բաշխումը՝ ըստ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացրած համամասնությունների

 

  Գումարը
(դրամ)
   
«Միասնություն» դաշինք 52,061469
   
Հայաստանի կոմունիստական կուսակցություն 15,142429
   
«Իրավունք և միաբանություն» դաշինք 9,957521
   
«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն 9,782609
   
«Օրինաց երկիր» կուսակցություն 6,596702
   
«Ազգային ժողովրդավարական միություն» հասարակական-քաղաքական կազմակերպություն 6,459270
 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան