«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 օգոստոսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2002 թվականի N 1103-Ա
«ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՅԱՑՎԱԾ ՇԱՐԱՍՅՈՒՆ-15» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Շինարարական մեքենայացված շարասյուն-15» փակ բաժնետիրական ընկերության գործունեության հետագա բարելավման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության զարգացմանը նպաստելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի տարածքում գործող «Շինարարական մեքենայացված շարասյուն-15» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն անհատույց օտարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը։
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ մեկամսյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հետ համատեղ ստեղծել հանձնաժողով՝ «Շինարարական մեքենայացված շարասյուն-15» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող՝ 6497,0 հազ. դրամ արժողությամբ գույքի հանձնման-ընդունման աշխատանքներն իրականացնելու համար։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
2002թ. հուլիսի 31 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|