Գլխավոր տեղեկություն
Номер
N 1092-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.08.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.08.21/35(210) Հոդ.793
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.07.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.07.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.08.2002
Дата вступления в силу
22.08.2002

 «Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

1 օգոստոսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2002 թվականի N 1092-Ա

 

ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, հաշվի առնելով «Արթիկի ջրամբարի վերականգնում» անավարտ շինարարության օբյեկտի շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ միջոցների բացակայությունը, ինչպես նաև ջրատնտեսական կարևոր նշանակություն ունեցող օբյեկտի վերականգնման աշխատանքները շարունակելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Հիդրոտեխնիկական կառույցներ» պետական հիմնարկի «Արթիկի ջրամբարի վերականգնում» անավարտ շինարարության օբյեկտը՝ 422907.64 հազ. դրամ արժեքով, հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի տնօրինությանը։

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ 20-օրյա ժամկետում՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված օբյեկտի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2002թ. հուլիսի 30

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան