Գլխավոր տեղեկություն
Номер
N 1898-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.01.2003-27.06.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2002.12.25/57(232) Հոդ.1334
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.11.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.12.2002
Дата вступления в силу
04.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.06.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 դեկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 2002 թվականի N 1898-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «գ» և «զ» ենթակետերով և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1063 ու ՆՀ-1064 հրամանագրերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. Հաստատել՝

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը՝ համաձայն N 3 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. դեկտեմբերի 6
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 28-ի N 1898-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությունը (այսուհետ՝ վարչություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է միգրացիայի և փախստականների հարցերի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Վարչությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Վարչության լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Վարչությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Վարչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և վարչության՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

6. Վարչությունը կազմված է վարչության պետից և վարչության աշխատակազմից: Վարչության համակարգում ընդգրկվում են վարչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները և հիմնարկները:

7. Վարչության նպատակները և խնդիրներն են՝

ա) միգրացիայի և փախստականների հարցերի պետական քաղաքականության մշակումն ու իրականացումը.

բ) Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների և փախստականների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գործառույթների իրականացումը.

գ) պետական կառավարման մարմինների հետ հանրապետության բնակչության ներքին միգրացիայի և վերաբնակեցման ծրագրերի մշակումն ու իրականացումը.

դ) բնակչության տեղաշարժերի բնագավառում տեղեկությունների հավաքումը, միասնական տեղեկատվական համակարգի մշակումն ու ներդրման աշխատանքների կազմակերպումն այս ոլորտին առնչվող Հայաստանի Հանրապետության այլ նախարարությունների հետ համատեղ.

ե) միգրացիայի բնագավառում միջազգային, օտարերկրյա կառավարական ու ոչ կառավարական կազմակերպությունների հետ համագործակցության իրականացումը.

զ) բնակչության տեղաշարժերի և փախստականների հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործմանն ուղղված առաջարկությունների մշակումը:

 

II. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Վարչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) միգրացիոն իրավիճակի վերլուծության և գնահատման, փոփոխման միտումների բացահայտման հիման վրա գործադիր իշխանության հանրապետական մարմինների հետ համատեղ միգրացիոն քաղաքականության հայեցակարգի մշակում, պարբերաբար վերանայում, ինչպես նաև դրա իրականացմանն ուղղված ծրագրերի և իրավական ակտերի նախագծերի մշակում.

բ) Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական ծրագրերի նախագծերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը՝ միգրացիոն հետևանքների տեսանկյունից.

գ) 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնի տեղահանված փախստականների նկատմամբ պետության կողմից որդեգրված ինտեգրացման քաղաքականության իրականացման ծրագրերի մշակում և իրականացում.

դ) փախստականների և բռնի տեղահանվածների համար բնակարանային, իսկ վերջիններիս խիտ բնակության վայրերում՝ նաև սոցիալական նշանակության տարբեր օբյեկտների շինարարության և զբաղվածության օժանդակությանն ուղղված ծրագրերի իրականացում.

ե) օտարերկրյա քաղաքացիներին ապաստանի տրամադրման դիմումների քննարկում և փախստականի կարգավիճակ տրամադրելու մասին որոշման ընդունում, այդպիսի կատեգորիայի անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ իրավական, սոցիալական և այլ բնույթի օժանդակության տրամադրում.

զ) հանրապետության տարածքում բնակչության ներքին տեղաշարժերի հետևանքով ստեղծված միգրացիոն իրավիճակի գնահատում, զարգացման հիմնական միտումների վերլուծություն.

է) Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետությունից արտագաղթած բնակչության ռեէմիգրացիայի (հետդարձի) ծրագրերի մշակում և իրականացում.

ը) պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման համապատասխան մարմինների հետ վերաբնակեցման ծրագրերի մշակում և իրականացում.

թ) Հայաստանի Հանրապետության տարածքում վերաբնակեցման ու տարաբնակեցման գործառույթների իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական և այլ իրավական ակտերի նախագծերի մշակում.

ժա) վերաբնակեցման հարցերով բնակչությանն իրավական բնույթի տեղեկատվության տրամադրում.

ժբ) պետական կառավարման մարմինների հետ բնակավայրերի ժողովրդագրական իրավիճակի բարելավման ու բնակչության վերաբնակեցման համատեղ ծրագրերի մշակում և իրականացում.

ժգ) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմիններից միգրացիոն գործընթացների մասին տեղեկությունների ստացում, դրանց համակարգում և տեղեկատվական բանկի ստեղծում.

ժդ) փախստականների և տեղաշարժված այլ անձանց մասին տեղեկատվական բանկի վարում, այլ մարմիններին ու կազմակերպություններին սահմանված կարգով տեղեկությունների տրամադրում.

ժե) բնակչության միգրացիայի հարցերով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանը սահմանված կարգով մասնակցություն.

ժզ) բանակցությունների վարում միգրացիայի բնագավառի միջազգային, օտարերկրյա կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների հետ, սահմանված կարգով դրանց աշխատանքներին մասնակցություն.

ժէ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի վավերացման կապակցությամբ սահմանված կարգով առաջարկություններ ներկայացնելը:

 

III. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Վարչությունը կառավարում է վարչության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Վարչության պետն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ խորհրդակցելով վարչության պետի հետ:

10. Իր գործունեության ընթացքում վարչության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

11. Վարչության պետը կազմակերպում ու վերահսկում է վարչությանը վերապահված խնդիրների լուծման գործառույթների իրականացումը և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, պետական կարգավորման առումով տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

12. Վարչության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

13. Վարչության պետը՝

ա) իր իրավասության սահմաններում օրենքով սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.

բ) ղեկավարում է վարչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է վարչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

գ) Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված կարգով գործունեության բնագավառների, նպատակների ու խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության վարչապետին.

դ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լրազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ վարչության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ վարչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակումներ է կատարում վարչության քաղաքացիական ծառայության պաշտոններում, աշխատողների նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ, ինչպես նաև առաջարկություններ է ներկայացնում վարչության աշխատակազմի ղեկավարի նկատմամբ խրախուսանքներ և տույժեր կիրառելու վերաբերյալ.

զ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին.

է) Հայաստանի Հանրապետության օրենքներին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է վարչության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

ը) սահմանում է աշխատանքի բաշխում՝ իր տեղակալների միջև.

թ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում վարչության աշխատակազմի ղեկավարի, ինչպես նաև վարչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող որոշումները, հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

ժ) լսում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում վարչության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում վարչության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

ժա) իրականացնում է վերահսկողություն վարչության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.

ժբ) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում վարչության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

ժգ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում վարչության աշխատողների թիվը.

ժդ) օրենքով սահմանված կարգով վարչության քաղաքացիական ծառայողներին շնորհում է դասային աստիճաններ.

ժե) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

ժզ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

14. Վարչության պետի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, վարչության պետի պարտականությունները կատարում է վարչության պետի տեղակալներից մեկը:

15. Վարչության պետի տեղակալը՝

ա) համակարգում է վարչության համակարգի աշխատանքները՝ վարչությանը վերապահված քաղաքականության իրականացման՝ իրեն հանձնարարված բնագավառներում.

բ) իր լիազորության սահմաններում համակարգում է վարչության՝ իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը՝ վարչության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով՝ տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

գ) վարչության նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների՝ վարչության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների ու առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

դ) վարչության պետի հանձնարարությամբ իրականացնում է վարչության պետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում վարչության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

զ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

ը) պարբերաբար վարչության պետին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.

թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառում վարչության պետի հրամանների և ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողություն և արդյունքների մասին տեղեկացնում վարչության պետին.

ժ) վարչության պետին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասություններին վերաբերող հարցերի վերաբերյալ.

ժա) վարչության պետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

16. Վարչության պետն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:

 

IV. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

17. Վարչության աշխատակազմի նպատակը և խնդիրը օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վարչությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին վարչության մասնակցության ապահովումն է:

18. Վարչության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

19. Վարչության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

20. Վարչության աշխատակազմն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

21. Վարչության աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

22. Վարչության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

23. Վարչության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Վարչության աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:

24. Վարչության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Վարչության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև վարչության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

25. Վարչության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

26. Վարչության աշխատակազմի անվանումն է՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության աշխատակազմ:

27. Վարչության աշխատակազմի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հր. Քոչարի 4:

 

V. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

28. Վարչության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ վարչության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

29. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու իր կողմից վարչության աշխատակազմին հանձնված գույքը:

30. Վարչության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն հանձնված գույքը:

 

VI. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

31. Վարչության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, քարտուղարություն, բաժիններ):

32. Վարչության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է վարչության պետը:

 

VII. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

33. Վարչության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը և վարչության պետը՝ օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում: Վարչության աշխատակազմը ղեկավարում է վարչության աշխատակազմի ղեկավարը:

34. Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝

ա) վերակազմակերպում և դադարեցնում է վարչության աշխատակազմի գործունեությունը.

բ) հաստատում է վարչության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

գ) որոշում է վարչության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

դ) հաստատում է վարչության աշխատակազմի կառուցվածքը.

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

35. Վարչության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, վարչության պետի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է վարչության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության, վարչության պետի որոշումների և սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

36. Վարչության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Վարչության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

37. Վարչության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, վարչության պետի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:

38. Վարչության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը (տեղակալներից մեկը)՝ վարչության պետի հրամանով:

39. Վարչության աշխատակազմի ղեկավարը՝

ա) առանց լիազորագրի՝ իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.

գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է վարչության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

ե) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորության սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

զ) վարչության պետի հաստատմանն է ներկայացնում վարչության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է վարչության աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, վարչության պետի հաստատմանն է ներկայացնում վարչության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

է) վարչության պետին ներկայացնում է առաջարկություններ վարչության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

ը) կազմակերպում է վարչության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

թ) կազմակերպում է վարչությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

ժ) վերահսկում է վարչության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

ժա) վարչության պետի ստորագրությանն է ներկայացնում վարչության պետի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.

ժբ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

ժգ) կազմակերպում է վարչությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

40. Վարչության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է վարչության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է վարչության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները։

41. Վարչության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, վարչության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

42. Վարչության աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

43. Վարչության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

IX. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

44. Վարչության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 28-ի N 1898-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Միգրացիոն քաղաքականության վարչություն

 

Փախստականների հարցերի վարչություն

 

Իրավաբանական և արտաքին կապերի վարչություն

 

Ֆինանսատնտեսական վարչություն

 

Քարտուղարություն

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 28-ի N 1898-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ

 

NN
ը/կ

Գույքի անվանումը

Քանակը

Հաշվեկշռային արժեքը
(հազ. դրամ)

1.

Երևանի Ս. Տարոնցու N 5 հասցեում գտնվող շենքի հանրակացարանային տարածք

1

17325.0

2.

Երևանի «Վերելակների ուսումնական կոմբինատ» անավարտ շինարարության օբյեկտ

1

572.0

3.

Երևանի «Պրոֆտեխնիկական ուսումնարան Նուբարաշենում» անավարտ շինարարության օբյեկտ

1

14212.0

4.

Քաղ. Արմավիր, մանկապարտեզի անավարտ շինարարության օբյեկտ

1

3745.2

5.

Երևանի Հյուսիսարևմտյան գ-3 թաղամասի «Ա մանկապարտեզ» անավարտ շինարարության օբյեկտ

1

380.1

6.

«Հրազդան-ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերության հանրակացարանի շենք

1

46700.0

7.

Վաղարշապատի մանկական պոլիկլինիկայի շենք

1

30104.7

8.

N 14 հանրակրթական գիշերօթիկ դպրոցի հանրակացարանային մասնաշենք

1

10783.0

9.

Ավտոմեքենա «ԳԱԶ-2410»

1

223.6

10.

Համակարգիչներ «ՍԱՄՍՈՒՆԳ»

10

1620.0

11.

Տպիչ սարք «HP Lazer-jet-6L»

3

162.0

12.

Տպիչ սարք «HP Deskjet 400»

6

324.0

13.

Տպիչ սարք «ՕԿԻ 6W»

3

450.0

14.

Պատճենահանող սարք «Քանոն-6216»

1

189.0

15.

Պատճենահանող սարք «Քանոն-FC 230»

5

621.0

16.

Գորգ՝ «Էրեբունի»

1

115.0

17.

Գորգ

2

143.4

18.

Օդափոխիչ «ԲԿ-1500»

1

9.9

19.

Սառնարան «ԶԻԼ»

1

10.0

20.

Գունավոր հեռուստացույց «Ռուբին Ց-208»

1

17.9

 

Ընդամենը

40

127707.8

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.05.2005, N 633-Ն 27.06.2005, N 1898-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան