Գլխավոր տեղեկություն
Номер
N 1896-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.01.2003-09.12.2004)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.12.25/57(232) Հոդ.1333
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.11.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.12.2002
Дата вступления в силу
04.01.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 դեկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 2002 թվականի N 1896-Ն

«ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Գավառի մանկատուն» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Գավառի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. «Գավառի մանկատուն» պետական հիմնարկի տնօրինության 91673,8 հազ. դրամ արժողությամբ պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Գավառի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

«Գավառի մանկատուն» պետական հիմնարկի տնօրինության 90430,0 հազ. դրամ արժողությամբ շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Գավառի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով:

3. Սահմանել, որ՝

ա) «Գավառի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակը և առարկան են՝

առանց ծնողական խնամքի մնացած երեխաների շուրջօրյա խնամքի և դաստիարակության ապահովումը,

խնամվող՝ 3-18 տարեկան երեխաների սոցիալ-հոգեբանական վերականգնման աշխատանքների իրականացումը, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը,

սննդով, հագուստով և կենցաղային այլ անհրաժեշտ իրերով ապահովումը,

ուսուցման և բժշկական օգնության կազմակերպումը,

հետագա կյանքի կազմակերպումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որդեգրության կամ խնամակալության հանձնելու միջոցով.

բ) «Գավառի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

երեխաների խնամքի և դաստիարակության վճարովի ծառայությունների մատուցում,

խնամվողների և նրանց աշխատանքի կազմակերպիչների ուժերով խոշոր եղջերավոր անասունների, խոզերի, մսատու թռչունների բուծում,

կարտոֆիլի և տնկանյութի աճեցում, բանջարեղենի, դրանց սերմերի և սածիլների աճեցում,

այգեգործություն,

գորգերի և գորգեղենի արտադրություն,

փայտե արտադրատեսակների արտադրություն.

գ) մինչև վերակազմակերպումը՝ «Գավառի մանկատուն» պետական հիմնարկին «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված՝ բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների:

Նշված հատկացումները ներառվում են վերակազմակերպումից հետո իրավաբանական անձի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերում՝ դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:

4. «Գավառի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «դ», «ե» և «է» կետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը:

5. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին՝ մեկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով ապահովել «Գավառի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը:

7. «Գավառի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշման համաձայն նրան հանձնվող գույքի գրանցման ու հաշվապահների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով «Գավառի մանկատուն» պետական հիմնարկի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. դեկտեմբերի 9
Երևան