Գլխավոր տեղեկություն
Номер
N 1171
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.11.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.11.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.11.2001
Дата вступления в силу
28.11.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«28» նոյեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 նոյեմբերի 2001 թվականի N 1171

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 921 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հաշվի առնելով «Ազնավուրը` Հայաստանին» բարեգործական կազմակերպության նախաձեռնությունը և Հայ օգնության ֆոնդի` Վանաձոր քաղաքի «Առվակներ» պանսիոնատի շենքում տեղակայված «Հույս» ծերանոցի հետագա շահագործման, կառավարման ու տնօրինման պատասխանատվությունն ստանձնելու պատրաստակամությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Վանաձորի տարեցների տուն» պետական հիմնարկ ստեղծելու մասին» N 921 որոշումը:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 28-ից: