Գլխավոր տեղեկություն
Номер
N 890
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.09.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.10.18/32(164) Հոդ.770
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.09.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.09.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.09.2001
Дата вступления в силу
22.09.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 սեպտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 սեպտեմբերի 2001 թվականի N 890
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 741 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգում կառուցվածքային բարեփոխումների և «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության համակարգի 1999-2005 թվականների ֆինանսական վիճակի բարելավման միջոցառումների ծրագրի մասին» N 741 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 1-ին կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) Հայաստանի Հանրապետության համայնքների ջրօգտագործողների սպառողական ընկերությունները և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվներն իրենց սպասարկման տարածքում գտնվող և դրանց անդամ չհանդիսացող այլ ջուր սպառողներին ոռոգման ջուրը մատակարարում են ոռոգման ջրի ինքնարժեքի մեծությանը համարժեք գներով, իսկ ոռոգման ջրի գոտիական սակագները հաստատվելուց հետո` ոռոգման ջրի ինքնարժեքի և ներքին ցանցի շահագործման ծախսերի գումարային արժեքից ոչ պակաս` բացառությամբ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համապատասխան գիտական կազմակերպությունների, սերմնաբուծական, տնկարանային, տոհմաբուծական փակ բաժնետիրական ընկերությունների և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի գիտական կազմակերպությունների, այգեգործների սպառողական կոոպերատիվների, Երևանի քաղաքային և թաղային նշանակության կանաչ տարածքներն սպասարկող ջրօգտագործողների, որոնց մատակարարվող ոռոգման ջրի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված գոտիական սակագները».

բ) որոշման 1-ին կետի «զ» ենթակետից հանել «(յուրաքանչյուր տարվա համար դրանց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը)» բառերը.

գ) որոշման 6-րդ կետում «գյուղատնտեսության նախարարությանը» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին» բառերով.

դ) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի «է» և «ը» ենթակետերը, 2-րդ կետը, 6-րդ կետի «բ», «գ», «դ», «ե», «է», «ը», «թ», «ժ» ենթակետերը և 7-րդ կետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 22-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան