Գլխավոր տեղեկություն
Номер
N 275-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.04.2003-03.07.2003)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.04.09/18(253) Հոդ.332
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.03.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.03.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.03.2003
Дата вступления в силу
10.04.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 մարտի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 մարտի 2003 թվականի N 275-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի N 1996-Ն որոշման կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման 5-րդ կետի «բ» ենթակետը «գույքը`» բառից հետո լրացնել «բացառությամբ Երևանի N 11 արհեստագործական ավագ դպրոցի» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Երևանի N 11 արհեստագործական ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության խաղահրապարակները, լողավազանը, ֆուտբոլի դաշտը և ուսումնական շենքից 80 քառ. մետր տարածք` 4882,4 հազ. դրամ արժեքով, անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով

3. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2003 թ. մարտի 25
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
մարտի 20-ի N 275-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածում (փակագծերում նշված են հատկացումներից պակասեցվող, իսկ դրական նշանով` ավելացվող գումարները)

խումբը

ենթախումբը

տարի

04

05

01. Արտադպրոցական ուսումնական գծով պետական պատվեր ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն

(10852)

04

05

01. Արտադպրոցական ուսումնական գծով պետական պատվեր
ՀՀ կրթության և գիտության նախարարություն

10852

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան