Գլխավոր տեղեկություն
Номер
N 1
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Исходный акт (-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.03.21-2022.04.03 Պաշտոնական հրապարակման օրը 28.03.2022
Принят
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Дата принятия
25.03.2022
Подписан
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Дата подписания
25.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

 

25 մարտի 2022 թ.
ք. Երևան

N 1

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 59-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 8-ՐԴ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն գրությամբ դիմել է փաստաբան Սեդա Նահապետյանը կապված «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի հունիսի 4-ի ՀՕ-261-Ն օրենքով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածում լրացված 8-րդ մասի կիրառման հետ։

Փաստաբան Սեդա Նահապետյանի կողմից բարձրացվել է հետևյալ հարցը․

1. Արդյո՞ք մինչև 2022 թվականի մայիսի 1-ը 150 կՎտ-ից ավել տեղակայված հզորությամբ կայանների համար «Էլեկտրական էներգիայի մատակարարման և հատուցման (ինքնավար էներգաարտադրող-բաշխող)» (կամ փոխհոսքերի պայմանագիրը)» պայմանագրի կնքումը բավարար է, որպեսզի չտարածվի լիցենզավորման պահանջը, ինչպես նաև կայանի կառուցման որ փուլից է հնարավոր կնքել նշված պայմանագիրը։

Միևնույն ժամանակ, փաստաբան Սեդա Նահապետյանը ներկայացրել է հարցի պարզաբանման իր տարբերակը․

«Մինչև 2022 թվականի մայիսի 1-ը 150 կՎտ-ից ավել տեղակայված հզորությամբ ինքնավար էներգաարտադրողները, ովքեր հասցրել են օրինական կարգով կնքել «Էլեկտրական էներգիայի մատակարարման և հատուցման (ինքնավար էներգաարտադրող-բաշխող)» (կամ փոխհոսքերի պայմանագիրը)» պայմանագիրը, համարվում են գործող և նրանց վրա կտարածվի «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածում լրացված 8-րդ մասի կարգավորումները, մասնավորապես՝ նշված էներգաարտադրողները կկարողանան օրինական կարգով խուսափել լիցենզավորման պարտադիր պայմանից։»

 

Նկարագրական մաս

 

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով սահմանված է՝

 4-րդ հոդվածի 13-րդ կետ. « ինքնավար էներգաարտադրող` սեփական կարիքների բավարարման համար էլեկտրական էներգիա արտադրող իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որի տեղակայանքների դրվածքային հզորությունը չի գերազանցում էլեկտրական էներգիայի իր սպառիչների տեղակայված ընդհանուր հզորությունը, բայց ոչ ավելի, քան 150 կիլովատը»:

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի հունիսի 4-ի ՀՕ-261-Ն օրենքով (ուժի մեջ է մտնում 2022 թվականի մայիսի 1-ից) սահմանված են՝

● 4-րդ հոդվածի 13-րդ կետ․ «ինքնավար էներգաարտադրող` վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ սեփական կարիքների համար էլեկտրական էներգիա արտադրող սպառող, որը երաշխավորված մատակարարման լիցենզիա ունեցող անձի հետ կնքել է փոխհոսքերի պայմանագիր և տվյալ ինքնավար էներգաարտադրության տեղակայանքի մասով արտադրության լիցենզիա ունեցող անձ չէ: Սույն կետի իմաստով՝ սեփական կարիք է համարվում ինքնավար էներգաարտադրողի, իսկ ինքնավար խմբի դեպքում՝ խմբի բոլոր մասնակիցների՝ էլեկտրական էներգիայի սպառումը, անկախ դրա օգտագործման նպատակից (կենցաղային, արտադրական և այլն)» հասկացությունը:

● 56.1-րդ հոդվածի 5-րդ կետ՝ «Ինքնավար էներգաարտադրողի տեղակայանքների դրվածքային հզորությունը չի կարող գերազանցել երաշխավորված մատակարարի հետ՝ բաշխման ցանցին իր յուրաքանչյուր միացման կետի համար իբրև սպառող կնքած պայմանագրով ամրագրված առավելագույն թույլատրելի հզորությունը, բայց ոչ ավելի, քան 150 կՎտ-ը: Ինքնավար խմբի դեպքում խմբում ներգրավված ինքնավար էներգաարտադրողների տեղակայանքների ընդհանուր դրվածքային հզորությունը չի կարող գերազանցել 1050 կՎտ-ը»:

 

Պատճառաբանական մաս

 

««Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքն Ազգային Ժողովի կողմից ընդունվել է 2021թ․ հունիսի 4-ին (ՀՕ-261-Ն) և ուժի մեջ կմտնի 2022 թվականի մայիսի 1-ից:

Հիշյալ օրենքը լրացվել է նոր՝ 9.1 («Ինքնավար էներգաարտադրությունը և միկրոէներգաարտադրությունը») գլխով, որում տեղ գտած իրավակարգավորումների համաձայն՝ ինքնավար էներգաարտադրողը, շուկայի կանոնների համաձայն, ունի վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրող տեղակայանք կառուցելու (վերակառուցելու), էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և նույն կամ տարբեր կետերում այն սպառելու, ինչպես նաև ինքնավար խումբ ստեղծելու իրավունք:

 «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններն ուղղված են էներգետիկայի ոլորտում ներդրումային միջավայրի բարելավմանը և պայմանավորված են շուկայի ազատականացված մոդելի անցման գործընթացով, որի արդյունքում վերականգնվող էներգիա օգտագործող կայանները նոր ձևավորվող էլեկտրաէներգետիկական շուկայում իրավունք կունենան էլեկտրաէներգիա վաճառել բացառապես մրցակցային պայմաններով՝ առանց էլեկտրաէներգիայի գնման երաշխիքների տրամադրման և պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրերի կնքման, ինչպես նաև էլեկտրաէներգիա արտադրել և սպառել էլեկտրաէներգետիկական համակարգի տարբեր հաշվառման կետերում։

 

Եզրափակիչ մաս

 

Հիմք ընդունելով վերոգրյալը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերով՝ 2021 թվականի հուլիսի 4-ի ««Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-261-Ն օրենքով ՀՀ «Էներգետիկայի մասին» օրենքը լրացված 59-րդ հոդվածի 8-րդ մասի կիրառման տարաբնույթ ընկալումներից խուսափելու նպատակով, պաշտոնապես պարզաբանում եմ.

համաձայն 2021թ. հունիսի 4-ին ընդունված «Էներգետիկայի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (ՀՕ-261-Ն) ՀՀ օրենքի հոդված 11-ի 8-րդ կետի՝ 150 կՎտ-ից ավելի տեղակայված հզորությամբ ինքնավար էներգաարտադրողների նկատմամբ, եթե դրանք գործում են մինչև 2022 թվականի մայիսի 1-ը, կիրառվում են մինչև 150 կՎտ հզորությամբ ինքնավար էներգաարտադրողների համար սահմանված կարգավորումները:

Եթե կայանը չի գործում մինչև 2022թ. մայիսի 1-ը, վերոհիշյալ կարգավորումները կիրառելի չեն:

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների

նախարար

 Գ. Սանոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 մարտի 2022 թվական: