«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«22» հուլիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հուլիսի 2002 թվականի N 1005-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 407 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 411 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման գործընթացը վերսկսելու և աշխատանքները կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Երևանի էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության, «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության, «Հյուսիսային էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության և «Հարավային էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին» N 407 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 2-րդ կետով հաստատված մրցութային հանձնաժողովի կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Վերսկսել մրցութային հանձնաժողովի գործունեությունը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման գործընթացը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման գործընթացը կազմակերպելու մասին» N 411 որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
|
2002 թ. հուլիսի 19 Երևան |
Հավելված Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի N 1005-Ա որոշման |
ԿԱԶՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Մարգարյան |
- ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ) |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|