Գլխավոր տեղեկություն
Номер
N 991-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.08.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.08.07/31(206) Հոդ.703
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.07.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.07.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.07.2002
Дата вступления в силу
08.08.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 հուլիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հուլիսի 2002 թվականի N 991-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «բ» և «դ» կետերին համապատասխան և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 23-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 6-ի N 703 որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 450 որոշման 8-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հուլիսի 15
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հուլիսի 11-ի N 991-Ն որոշման

 

«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարվող վերաբաշխումը եվ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի N 172 որոշման N 5 հավելվածում կատարվող փոփոխությունները

 

(հազար դրամներով)


Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածում և փոփոխություններ ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի N 172 որոշման N 5 հավելվածում (փակագծերում նշված են հատկացումներից պակասեցվող գումարները, իսկ դրական նշանով՝ ավելացվող գումարները)

խմբի N

ենթա-
խմբի N

առաջին
կիսամյակ

ինն ամիս

տարի

04

08

03. Բարձրագույն և հետբուհական ուսուցման պետական պատվեր

(35072.6)

(87434.0)

(167385.8)

 

 

ՀՀ առողջապահության նախարարություն
այդ թվում՝

(35072.6)

(87434.0)

(167385.8)

 

 

Կրթաթոշակներ

(7431.0)

(25329.6)

(49194.4)

 

 

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր

(27641.6)

(62104.4)

(118191.4)

 

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն
այդ թվում՝

35072.6

87434.0

167385.8

 

 

Կրթաթոշակներ

7431.0

25329.6

49194.4

 

 

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր

27641.6

62104.4

118191.4

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան