Գլխավոր տեղեկություն
Номер
N 817-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (09.08.2003-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.07.30/39(274) Հոդ.699
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.06.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.07.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.07.2003
Дата вступления в силу
09.08.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

12 հուլիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունիսի 2003 թվականի N 817-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 532 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգման կարգը և Հայաստանի Հանրապետությունում «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում», «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» գործունեությունների իրականացման կարգը հաստատելու մասին» N 532 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետությունում «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում», «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» գործունեությունների իրականացման կարգի՝

ա) 10-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) անշարժ գույքի գնահատման ծախսային մեթոդ՝ հիմքում ընկած է գնահատվող գույքի կամ միևնույն գործառնական նշանակության և պարամետրերով այլ անշարժ գույքի կառուցման համար անհրաժեշտ ծախսերի հաշվարկը՝ հաշվի առնելով գնահատվող գույքի ֆիզիկական, տնտեսական և ֆունկցիոնալ մաշվածքները».

բ) 11-րդ կետի «գ», «դ» և «զ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) գնահատվող անշարժ գույքի մանրակրկիտ նկարագիրը, ինչպես նաև շրջակա տարածքի նկարագիրը (անհրաժեշտության դեպքում հիմնավորել լուսանկարներով).

դ) գնահատման դասական մեթոդների կիրառման արդյունքում ձևավորված շուկայական արժեքը».

«զ) կիրառվող գնահատման մեթոդիկայի հիմնավորումը, իսկ գնահատման դասական երեք մեթոդից որևէ մեկի կիրառման անհնարինության դեպքում՝ հիմնավոր պատճառաբանությունները».

գ) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Ռիելթորությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի համաձայն՝ անշարժ գույքի շուկայում առևտրային նպատակով անշարժ գույքի նկատմամբ գործարքների իրականացմանը նպաստող միջնորդական ձեռնարկատիրական գործունեություն է։ Ռիելթորը կարող է նաև անշարժ գույքի շուկայում իրականացնել հանձնարարական գործառույթներ, տրամադրել խորհրդատվություններ անշարժ գույքի նկատմամբ իրականացվող գործարքի, շուկայի վիճակի, այդ թվում՝ գնային իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն կազմակերպել ու իրականացնել անշարժ գույքի հրապարակային սակարկություններ և անշարժ գույքի շուկայում վճարովի այլ ծառայություններ»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հուլիսի 10
Երևան