Գլխավոր տեղեկություն
Номер
N 1 ՊՊ
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Исходный акт (25.03.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2019.04.15/8(644)
Принят
Ոստիկանության պետ
Дата принятия
25.03.2019
Подписан
Ոստիկանության պետ
Дата подписания
25.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

25 մարտի 2019 թ.
ք. Երևան

N 1 ՊՊ

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե ծնողներից մեկը կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, իսկ մյուսը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ապա նրանց երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, եթե առկա է ծնողների համաձայնությունը, կամ եթե երեխան բնակվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, և առկա է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ծնողի համաձայնությունը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 47-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ՀՀ քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունը փոխելու իրավունքից: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 47-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ՀՀ քաղաքացիությունը փոխելու իրավունքի իրականացման կարգը սահմանվում է օրենքով:

Երեխայի քաղաքացիությունը դադարեցնելու համար ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողի համաձայնությունը մյուս ծնողի կողմից ներկայացնելու պահանջը սահմանելով՝ օրենքը որևէ բացառություն չի նախատեսել ծնողների ամուսնալուծված լինելու կամ ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողի հետախուզման մեջ գտնվելու կամ այլ դեպքերի համար։

Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մայրության, հայրության, երեխաների դաստիարակության և կրթության, ինչպես նաև ընտանեկան կյանքի այլ հարցեր ամուսինները համատեղ լուծում են՝ ելնելով ամուսինների իրավահավասարության սկզբունքից: Նույն օրենքի 49-րդ հոդվածը սահմանում է, որ ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ (ծնողական իրավունքներ)։ Միևնույն ժամանակ, օրենսգրքով հստակ սահմանվում են երեխայի հետ ազգակցության փաստի վրա հիմնված ծնողական իրավունքից զրկելու կամ սահմանափակում նախատեսելու հիմքերը, որոնց առկայության պարագայում միայն ծնողը կարող է կորցնել երեխայի հետ կապված իր իրավունքները։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ պաշտոնապես պարզաբանում ենք.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով երեխայի քաղաքացիությունը փոխելու համար անհրաժեշտ է ներկայացնել ծնողների (ծնողի) համաձայնությունը՝ անկախ ծնողների ամուսնալուծված լինելու կամ ծնողներից մեկի հետախուզման մեջ գտնվելու կամ որևէ այլ հանգամանքից:

 

Ոստիկանության գնդապետ

Վ. Օսիպյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան