Գլխավոր տեղեկություն
Номер
N 493
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.05.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.05.29/16(191) Հոդ.360
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.05.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.05.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.05.2002
Дата вступления в силу
11.05.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 մայիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 մայիսի 2002 թվականի N 493
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման N 5 հավելվածում համապատասխանաբար կատարել վերաբաշխում և փոփոխություններ՝ համաձայն N 1 հավելվածի:

2. «Բանբեր Հայաստանի արխիվների» հանդեսի, Գարեգին Նժդեհի երկերի երկհատորյակի տպագրության և քաղաքացիներից անձնական արխիվների գնման համար Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը հատկացնել 6431.8 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 11-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 11-ի N 493 որոշման

 

Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում և փոփոխություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի N 172 որոշման N 5 հավելվածում

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի
գործառական դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածում և փոփոխություններ
ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի N 172 որոշման
N 5 հավելվածում

խումբը

ենթա-
խումբը

1-ին
կիսամյակ

9 ամիս

տարի

01

07

7. Պետական արխիվների պահպանում
ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչություն*)

(2555.0)

(6413.8)

(6413.8)

14

06

08. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
ՀՀ կառավարություն**)

2555.0

6413.8

6413.8

 

*) Փոփոխությունը կատարվել է բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր» հոդվածով:

**) Փոփոխությունը կատարվել է բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 11-ի N 493 որոշման

 

Հ Ա Տ Կ Ա Ց ՈՒ Մ Ն Ե Ր

 

Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցներից Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը՝ «Բանբեր Հայաստանի արխիվների» հանդեսի և Գարեգին Նժդեհի երկերի երկհատորյակի տպագրության, ինչպես նաև քաղաքացիներից անձնական արխիվների գնման համար

 

(հազ. դրամ)

 

1-ին
կիսամյակ

9 ամիս

Տարի

«Բանբեր Հայաստանի արխիվների» հանդեսի տպագրության համար*)

444.0

444.0

444.0

Գարեգին Նժդեհի երկերի երկհատորյակի տպագրության համար*)

-

3858.8

3858.0

Քաղաքացիներից անձնական արխիվների գնման համար**)

2111.0

2111.0

2111.0

Ընդամենը

2555.0

6413.8

6413.8

 

*) Հատկացումը կատարվել է բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով:

**) Հատկացումը կատարվել է բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ակտիվների ձեռքբերում» հոդվածով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան