Գլխավոր տեղեկություն
Номер
N 516
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.05.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.06.05/17(192) Հոդ.377
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.05.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.05.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.05.2002
Дата вступления в силу
11.05.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 մայիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 մայիսի 2002 թվականի N 516
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՆԵՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ակների գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման (կցվում է) և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող՝

ա) 1216,5 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝ 1215,5 հեկտարը, որից՝ 8,9 հեկտար վարելահող, 11,6 հեկտար խոտհարք, 770 հեկտար արոտավայր, 425 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, իսկ 1,0 հեկտար անօգտագործելի հողամասը բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման նպատակով.

բ) 7,0 հեկտար արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերից փոխադրել՝ 1,5 հեկտար անօգտագործելի հողամասը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա՝ անհատույց օտարելու համար, իսկ 5,5 հեկտար անօգտագործելի հողամասը՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա։

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին՝ հսկողություն սահմանել հողերի անհատույց տրամադրման գործընթացի օրինականության նկատմամբ։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 11-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 11-ի N 516 որոշմամբ

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՆԵՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՆԵՐԻ գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա պետական սեփականություն համարվող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը ԵՎ նպատակները

 

Տարե-
թիվը
Հողերի կատեգորիան
(նպատակային նշանակությունը)
Պայմա-
նական նշանը
Ընդա-
մենը
այդ թվում՝
վարե-
լահող
բազ-
մամյա տնկարկ-
ներ
խոտ-
հարք
արոտ թփուտ անօգ-
տագոր-
ծելի
2002 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ              
Բնակավայրերի, այդ թվում՝
հասարակական կառուցապատման
Բ 3.0           3.0
Հ 1.0           1.0
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա              
Հատուկ պահպանվող տարածքներ Պ              
 

ընդամենը

  4.0           4.0
2003 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ              
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման Բ 1.0           1.0
Հ              
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա              
Հատուկ պահպանվող տարածքներ Պ              
 

ընդամենը

  1.0           1.0
 

Ընդամենը

  5.0            

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան