Գլխավոր տեղեկություն
Номер
N 763-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.07.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.07.03/23(198) Հոդ.543
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.06.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.06.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.06.2002
Дата вступления в силу
13.07.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հունիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հունիսի 2002 թվականի N 763-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳՈՄՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գոմքի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 2317 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 2316 հեկտարը, որից՝ 48,4 հեկտար վարելահող, 8,2 հեկտար խոտհարք, 840,4 հեկտար արոտ, 1419 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում՝ 8,2 հեկտար խոտհարքը և 2,4 հեկտար արոտը՝ անհատույց, իսկ 48,4 հեկտար վարելահողը՝ աճուրդով օտարելու համար.

բ) 1,0 հեկտար վարելահողը՝ հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա՝ գերեզմանատան ընդլայնման համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հունիսի 11
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 6-ի N 763-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳՈՄՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան