Գլխավոր տեղեկություն
Номер
N 172-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.04.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.03.26/16(251) Հոդ.259
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.02.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.02.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.03.2003
Дата вступления в силу
05.04.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

1 մարտի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

20 փետրվարի 2003 թվականի N 172-Ն 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎԱԲԵՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Զովաբերի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և՝

ա) համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 1763 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

1762,5 հեկտարը, որից՝ 12 հեկտար վարելահող, 729,5 հեկտար արոտ, 1021 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա,

0,5 հեկտար արոտը՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ աղբավայրի համար.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 23-ի «Հողերի կատեգորիան փոփոխելու մասին» N 47 որոշման համաձայն բնակավայրերի հողերի կատեգորիա փոխադրված 3 հեկտար վարելահողը շինարարության համար ոչ պիտանի լինելու պատճառով փոխադրել գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա՝ փոխարենը գյուղատնտեսական նշանակության հողերից 3 հեկտար վարելահող փոխադրելով բնակավայրերի հողերի կատեգորիա։ 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2003 թ. փետրվարի 25

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

փետրվարի 20-ի N 172-Ն որոշման

 

 Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա


ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎԱԲԵՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Զովաբերի գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա պետական սեփականություն համարվող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը և նպատակները

Տարեթիվը Հողերի կատեգորիան
(նպատակային նշանակությունը)
Պայմանական նշանը Ընդամենը այդ թվում՝

վարելահող

բազմամյա տնկարկներ

խոտհարք

արոտ

անտառ

այլ հողեր

2003 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ              
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման Բ              
Հ              
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա              
Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների Կ 0.5       0.5    
Ջրային հողեր Ջ              
Հատուկ պահպանվող տարածքներ Պ              
   Ընդամենը   0.5       0.5