«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 փետրվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2003 թվականի N 89-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության խորհրդանիշը։
2. Հաստատել՝
ա) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության խորհրդանիշի նկարագրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության խորհրդանիշի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Խորհրդանիշի կիրառման դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի կողմից։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության խորհրդանիշն աղավնի է՝ շրջանակի աջ կողմից դեպի ձախ նայող աղավնու ոճավորված գլխի պատկերով, որը զբաղեցնում է շրջանի մակերեսի 1/4 մասը։ Աղավնին խորհրդանշում է սոցիալական համերաշխություն, ապահովություն և արդարություն։ Աղավնու կտուցի ծայրը գտնվում է շրջանի կենտրոնում, իսկ աչքը՝ տերևի ոճավորված պատկեր է։ Տերևը խորհրդանշում է առատություն։
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ձ Ե Վ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |