Գլխավոր տեղեկություն
Номер
N 772-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.07.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.07.03/23(198) Հոդ.552
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.06.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.06.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.06.2002
Дата вступления в силу
13.07.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հունիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հունիսի 2002 թվականի N 772-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԳԱՐԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ագարակի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 500,7 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 404,9 հեկտարը, որից՝ 22,8 հեկտար վարելահող, 3 հեկտար պտղատու այգի, 11 հեկտար խոտհարք 269,7 հեկտար արոտավայր, 98,4 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.

բ) 0,3 հեկտար արոտը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման համար.

գ) 11,3 հեկտար անօգտագործելի հողամասը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ տուֆ քարի արդյունահանման համար.

դ) 84,2 հեկտարը՝ հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա՝ այդ թվում՝ 2,2 հեկտար վարելահողը՝ գերեզմանատան ընդլայնման համար, իսկ 82 հեկտարը, որից՝ 25 հեկտար վարելահող, 44 հեկտար արոտ, 13 հեկտար այլ հողեր՝ որպես պատմամշակութային հողեր։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հունիսի 11
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 6-ի N 772-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԳԱՐԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան