Գլխավոր տեղեկություն
Номер
N 1
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Исходный акт (-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.08.23-2021.09.05 Պաշտոնական հրապարակման օրը 31.08.2021
Принят
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Дата принятия
27.08.2021
Подписан
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Дата подписания
27.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

 

27 օգոստոսի 2021 թ.
ք. Երևան

N 1

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 56.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն գրությամբ դիմել է «ԷՅՍՈԼԱՐՍ» ԲԲԸ-ն (Ընկերություն) կապված ««Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-261-Ն օրենքով Հայաստանի Հանրապետության «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքը լրացված 9.1 գլխի 56.1-րդ հոդվածի 2-րդ մասի հետ:

Ընկերության կողմից բարձրացվել է հետևյալ հարցը.

1. Կարող է արդյո՞ք ինքնավար էներգաարտադրությունը կազմակերպվել այլ անձի սեփականությունը հանդիսացող կամ այլ անձի կողմից շահագործվող տեղակայանքներով՝ ով չի հանդիսանում ինքնավար էներգաարտադրող:

Միևնույն ժամանակ, Ընկերությունը ներկայացնում է հարցի պարզաբանման իր տարբերակը.

«Քանի որ «Էներգետիկայի մասին» օրենքի 2021 թվականի հուլիսի 4-ին ընդունված փոփոխություններում նման սահմանափակում չկա, ապա Ընկերության կարծիքով «ինքնավար էներգաարտադրությունը կարող է կազմակերպվել այլ անձի սեփականությունը հանդիսացող կամ այլ անձի կողմից շահագործվող տեղակայանքներով՝ ով չի հանդիսանում ինքնավար էներգաարտադրող»:

 

Նկարագրական մաս

 

2021 թվականի հունիսի 4-ի ««Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-261-Ն օրենքով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքը լրացվել է 9.1 գլխով, որի 56.1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ինքնավար էներգաարտադրողը, շուկայի կանոնների համաձայն, ունի վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրող տեղակայանք կառուցելու (վերակառուցելու), էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և նույն կամ տարբեր կետերում այն սպառելու, ինչպես նաև ինքնավար խումբ ստեղծելու իրավունք»:

 

Պատճառաբանական մաս

 

««Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքն Ազգային Ժողովի կողմից ընդունվել է 2021թ․ հունիսի 4-ին (ՀՕ-261-Ն) և ուժի մեջ կմտնի 2022 թվականի մայիսի 1-ից:

Հիշյալ օրենքը լրացվել է նոր՝ 9.1 («Ինքնավար էներգաարտադրությունը և միկրոէներգաարտադրությունը») գլխով, որում տեղ գտած իրավակարգավորումների համաձայն՝ ինքնավար էներգաարտադրողը, շուկայի կանոնների համաձայն, ունի վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրող տեղակայանք կառուցելու (վերակառուցելու), էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և նույն կամ տարբեր կետերում այն սպառելու, ինչպես նաև ինքնավար խումբ ստեղծելու իրավունք:

 «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններն ուղղված են էներգետիկայի ոլորտում ներդրումային միջավայրի բարելավմանը և պայմանավորված են շուկայի ազատականացված մոդելի անցման գործընթացով, որի արդյունքում վերականգնվող էներգիա օգտագործող կայանները նոր ձևավորվող էլեկտրաէներգետիկական շուկայում իրավունք կունենան էլեկտրաէներգիա վաճառել բացառապես մրցակցային պայմաններով՝ առանց էլեկտրաէներգիայի գնման երաշխիքների տրամադրման և պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրերի կնքման, ինչպես նաև էլեկտրաէներգիա արտադրել և սպառել էլեկտրաէներգետիկական համակարգի տարբեր հաշվառման կետերում։

 

Եզրափակիչ մաս

 

Հիմք ընդունելով վերոգրյալը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերով՝ 2021 թվականի հուլիսի 4-ի ««Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-261-Ն օրենքով ՀՀ «Էներգետիկայի մասին» օրենքը լրացված 9.1 գլխի 56.1-րդ հոդվածի 2-րդ մասի տարաբնույթ ընկալումներից խուսափելու նպատակով, պաշտոնապես պարզաբանում եմ.

«Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի հունիսի 4-ի ՀՕ-261-Ն ՀՀ օրենքով չի նախատեսվել այլ անձի սեփականությունը հանդիսացող կամ այլ անձի կողմից շահագործվող տեղակայանքներով ինքնավար էներգաարտադրության կազմակերպումը՝ հաշվի առնելով, որ խնդրո առարկա հարցը կրում է քաղաքացիաիրավական բնույթ և «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի կարգավորման առարկայից դուրս է:

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների

նախարար

 Գ. Սանոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 օգոստոսի 2021 թվական: