Գլխավոր տեղեկություն
Номер
N 826-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.07.2002-03.07.2004)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.07.03/23(198) Հոդ.577
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.06.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.06.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.06.2002
Дата вступления в силу
13.07.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հունիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հունիսի 2002 թվականի N 826-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐՍԵՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարսերի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 1522,5 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 1512,7 հեկտարը, որից՝ 78,1 հեկտար վարելահող, 891,7 հեկտար արոտ, 542,9 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում՝ 10 հեկտար վարելահողը՝ աճուրդով օտարելու համար.

բ) 1,5 հեկտար այլ հողեր՝ բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման նպատակով օտարելու համար.

գ) 6,3 հեկտար արոտը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում՝ 3,4 հեկտարը՝ արդյունաբերական օբյեկտների կառուցման, իսկ 2,9 հեկտարը՝ ընդերքօգտագործման համար.

դ) 2 հեկտար արոտը՝ էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ աղբավայրի համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հունիսի 17
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 13-ի N 826-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐՍԵՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան