Գլխավոր տեղեկություն
Номер
N 421
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.04.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.05.10/14(189) Հոդ.324
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.04.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.04.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.04.2002
Дата вступления в силу
18.04.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 ապրիլի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 ապրիլի 2002 թվականի N 421
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 267 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 38-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան՝ վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի և մարզային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակելու մասին» N 267 որոշմամբ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի փետրվարի 8-ի N 58 որոշման խմբագրությամբ) Տավուշի մարզային ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակված Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային բաժնի տնօրեն (քաղ. Իջևան) Սոնյա Մեհրաբյանի և Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսական աշխատանքների համակարգման բաժնի վարիչ Միշա Մխիթարյանի լիազորությունները:

2. Տավուշի մարզային ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակել Իջևանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի վարիչ Բորիս Թանանյանին և Սևքարի միջնակարգ դպրոցի տնօրենի տեղակալ Արտուշ Ամիրյանին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 18-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան