«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 հունիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2002 թվականի N 691-Ն
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԹՎԻ, ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԻ, ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՒՅՔԻ, ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ, ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՈՒ ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂՈՒ ՎՃԱՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի «Փախստականների, ինչպես նաև 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց բնակվելու հետևանքով ժամանակավոր կացարաններին պատճառված հաշվեկշռային վնասը փոխհատուցելու մասին» N 313 որոշման 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականներին սպասարկող անձնակազմի թվի ու աշխատավարձի չափերի որոշման նորմաները և նորմատիվները` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականներին սպասարկող անձնակազմին անհրաժեշտ գույքի, գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռքբերման ծախսերի, փախստականների կողմից ընդհանուր օգտագործման էլեկտրաէներգիայի ու ջրմուղ-կոյուղու վճարի նորմաները և նորմատիվները` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Ն Ո Ր Մ Ա Ն Ե Ր ԵՎ Ն Ո Ր Մ Ա Տ Ի Վ Ն Ե Ր
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԹՎԻ ՈՒ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ
Սպասարկող անձնակազմի թիվը | |
Մինչև 15 փախստականի համար |
չի սահմանվում |
16-50 փախստականի համար |
բնակվող փախստականների թվի 6 տոկոսի չափով |
50-250` յուրաքանչյուր 25 փախստականի համար |
լրացուցիչ մեկական միավոր |
250-ից ավելի` յուրաքանչյուր 50 փախստականի համար |
լրացուցիչ մեկական միավոր |
Ծանոթագրություն:
Ժամանակավոր կացարանների սպասարկող անձնակազմի ամսական աշխատավարձի չափը որոշվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 226 որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «Ծառայողներ և սպասարկող անձնակազմ» բաժնի համար սահմանված նվազագույն պաշտոնային դրույքաչափերով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ն Ո Ր Մ Ա Ն Ե Ր ԵՎ Ն Ո Ր Մ Ա Տ Ի Վ Ն Ե Ր
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՒՅՔԻ, ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ, ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՈՒ ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂՈՒ ՎՃԱՐՆԵՐԻ
Ծախսի անվանումը | Հաշվարկման հիմքը | Ծախսերի նորմատիվները |
Անհրաժեշտ գույք | Մինչև 50 փախստական ունեցող կացարաններին 51-150 փախստական ունեցող կացարաններին 101-150 փախստական ունեցող կացարաններին 151 և ավելի փախստական ունեցող կացարաններին |
չի հատկացվում տարեկան 10000 դրամ տարեկան 15000 դրամ տարեկան 20000 դրամ |
Գրասենյակային ապրանքներ և նյութեր | Սպասարկող անձնակազմի մեկ հաստիքային միավորի հաշվով | տարեկան 2700 դրամ |
Ընդհանուր օգտագործման էլեկտրաէներգիայի ծախս | Ժամանակավոր կացարանում բնակվող մեկ փախստականի հաշվով | ամսական 1 կՎտ/ժամ |
Ընդհանուր օգտագործման ջրմուղ-կոյուղու ծախս | Ժամանակավոր կացարանում բնակվող մեկ փախստականի հաշվով | ամսական 0,3 մ3 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |