Գլխավոր տեղեկություն
Номер
N 564
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.06.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.07.23/23(155) Հոդ.515
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.06.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.06.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.06.2001
Дата вступления в силу
28.06.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

28 հունիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հունիսի 2001 թվականի N 564

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «գ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 խմբի 08 ենթախմբի «3. Բարձրագույն և հետբուհական ուսուցման գծով պետպատվեր» ծրագրում «ՀՀ կրթության և գիտության նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ առողջապահության նախարարություն» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 28-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան