Գլխավոր տեղեկություն
Номер
N 4
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Исходный акт (06.10.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.10.16/29(598)
Принят
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
06.10.2017
Подписан
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
06.10.2017

Համաձայնեցված է

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների նախարարության հետ

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահ

________________ Վ. Արամյան

________________ Վ. Հարությունյան

11 հոկտեմբերի 2017 թ.

6 հոկտեմբերի 2017 թ.

 

N 4

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ԱՌԵՎՏՐԱԿԱՆ (ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻՑ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ՝ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԳԾՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի համաձայն՝ շրջանառության հարկ վճարողները յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտների մասով շրջանառության հարկը հաշվարկում են 5 տոկոս դրույքաչափով,

2) 1.1-ին մասի համաձայն՝ հաշվետու ժամանակաշրջանի համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված ծախսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երկկողմանի հաստատված (վավերացված) հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (ներառյալ՝ անուղղակի հարկերը), ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների մասով ներմուծման հայտարարագրերում արտացոլված մաքսային արժեքի և հաշվարկված անուղղակի հարկերի հանրագումարի կամ ավելացված արժեքի հարկով հարկման բազայի ու հաշվարկված ավելացված արժեքի հարկի հանրագումարի 4 տոկոսը կազմող գումարի չափով: Եթե սույն պարբերությամբ նախատեսված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների նկատմամբ հաշվարկված 1.5 տոկոսից, իսկ 2015 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար՝ 1 տոկոսից պակաս գումար, ապա առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների համար շրջանառության հարկը հաշվարկվում է հարկվող օբյեկտի նկատմամբ 1.5 տոկոս, իսկ 2015 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար՝ 1 տոկոս դրույքաչափով: Սույն պարբերությանը համապատասխան՝ շրջանառության հարկի գումարից չնվազեցված մասը` սույն պարբերության պահանջների պահպանմամբ, նվազեցվում է հետագա հաշվետու ժամանակաշրջանների համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների նկատմամբ հաշվարկվող շրջանառության հարկի գումարից:

2. ՀՀ հարկային օրենսգրքի 258-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի համաձայն՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների (բացառությամբ ՀՀ կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից, անշարժ գույքի և ավտոտրանսպորտային միջոցների օտարումից ստացվող եկամուտների) մասով շրջանառության հարկը հաշվարկում են 5 տոկոս դրույքաչափով,

2) 2-րդ մասի համաձայն՝ հաշվետու ժամանակաշրջանի համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով (բացառությամբ ՀՀ կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի) սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված` օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (ներառյալ` ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները), ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների մասով ներմուծման մաքսային հայտարարագրերում արտացոլված մաքսային արժեքի, հաշվարկված մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկերի հանրագումարի կամ ներմուծման հարկային հայտարարագրերում արտացոլված` ԱԱՀ-ով հարկման բազայի, հաշվարկված ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի հանրագումարի (այսուհետ` ապրանքներ ձեռք բերելու ծախսեր) 4 տոկոսը կազմող գումարի չափով: Եթե սույն մասով սահմանված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 1.5 տոկոսից պակաս գումար, ապա ապրանքներ ձեռք բերելու ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 1.5 տոկոսը: Սույն մասին համապատասխան` շրջանառության հարկի գումարից ապրանքներ ձեռք բերելու ծախսերի գծով չնվազեցված մասը (այդ թվում` հաշվետու ժամանակաշրջանի համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի բացակայության դեպքում)` սույն մասի պահանջների պահպանմամբ, նվազեցվում է հետագա հաշվետու ժամանակաշրջանների համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի նկատմամբ հաշվարկվող շրջանառության հարկի գումարից:

Նշված դրույթների կիրառման հետ կապված հարցերի ճշտման նպատակով` ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.

այն դեպքում, երբ առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողի կողմից ապրանքների ներմուծումն իրականացվում է հանձնարարության պայմանագրի հիման վրա, հանձնակատարի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված և մաքսային մարմին ներկայացված հավաքական բեռի մաքսային հայտարարագրից կատարված քաղվածքը՝ տվյալ շրջանառության հարկ վճարողի կողմից ներմուծվող ապրանքների մասով, հիմք է հանդիսանում հաշվարկված շրջանառության հարկի գումարից «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասով, իսկ 2018 թվականի հունվարի 1-ից հետո՝ ՀՀ հարկային օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով նվազեցում կատարելու համար, եթե քաղվածքն ունի հանձնակատարի կողմից տրված հերթական համար, ամիս, ամսաթիվ, տարեթիվ և քաղվածքում առկա է տեղեկատվություն ներմուծվող ապրանքի նկարագրի, չափման միավորի, քանակի, քաշի, ինչպես նաև ընդհանուր մաքսային արժեքի և հաշվարկված անուղղակի հարկերի, իսկ 2018 թվականի հունվարի 1-ից հետո՝ նաև մաքսատուրքի և (կամ) բնապահպանական հարկի հանրագումարի վերաբերյալ: