Գլխավոր տեղեկություն
Номер
N 17
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.01.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.02.18/10(676) Հոդ.69
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.01.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.01.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.01.2002
Дата вступления в силу
08.01.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

8 հունվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունվարի 2002 թվականի N 17

քաղ. Երևան

 

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.»-ի միջև 2001 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված կոնցեսիայի պայմանագրին:

2. Նշված պայմանագիրն ուժի մեջ մտնելու և տիրապետման միջև ընկած անցումային ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կառավարության հատուկ ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին՝ նրան վերապահելով կոնցեսիայի պայմանագրի «ե» հավելվածով նախատեսված միջոցառումների իրականացման հետ կապված որոշումներ ընդունելու լիազորությունը:

3. Լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարության հատուկ ներկայացուցչին անհրաժեշտության դեպքում «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.»-ի հետ վերաբանակցել պայմանագրի «ե» հավելվածի դրույթների շուրջ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 8-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան