Գլխավոր տեղեկություն
Номер
N 306
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.04.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.04.12/12(187) Հոդ.260
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.04.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.04.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.04.2002
Дата вступления в силу
12.04.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 ապրիլի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 ապրիլի 2002 թվականի N 306
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 875 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 26-ի «Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերության գործունեության կարգավորման միջոցառումների մասին» N 875 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 3-ի N 380 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

ա) ուժը կորցրած ճանաչել որոշման 6-րդ կետի «գ» ենթակետը.

բ) որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «դ» և «ե» ենթակետերով.

«դ) մինչև 2002 թվականի հոկտեմբերի 31-ը ապահովել «Նաիրիտ» բաց բաժնետիրական ընկերության կողմից «Նաիրիտ-1» փակ բաժնետիրական ընկերության տեխնիկական աուդիտի անցկացումն ու գործունեության 2003-2005 թվականների գործարար ծրագրի կազմումը և դրանց քննարկումը ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում՝ «Նաիրիտ-1» փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի լիազորություններն ստանձնող կողմի հետ համատեղ.

ե) մինչև 2002 թվականի նոյեմբերի 30-ը ապահովել «Նաիրիտ» բաց բաժնետիրական ընկերության և «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերության գործունեության 2003-2005 թվականների գործարար ծրագրերի կազմումը՝ նախապես այդ ընկերություններում իրականացնելով տեխնիկական աուդիտ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան