Գլխավոր տեղեկություն
Номер
N 84-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (27.02.2003-11.09.2010)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2003.02.26/12(247) Հոդ.206
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.01.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.02.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.02.2003
Дата вступления в силу
27.02.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.09.2010

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

8 փետրվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունվարի 2003 թվականի N 84-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 202 որոշման 4-րդ կետի «բ» ենթակետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության «Ժողովրդագրական ստեղծագործության և ազգագրության հանրապետական կենտրոն» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության «Ժողովրդական ստեղծագործության և արհեստագործության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. «Ժողովրդագրական ստեղծագործության և ազգագրության հանրապետական կենտրոն» պետական հիմնարկի տնօրինության՝ պետական սեփականություն հանդիսացող 6262,3 հազ. դրամ արժողությամբ գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Ժողովրդական ստեղծագործության և արհեստագործության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

«Ժողովրդագրական ստեղծագործության և ազգագրության հանրապետական կենտրոն» պետական հիմնարկի տնօրինության՝ 1197,5 հազ. դրամ արժողությամբ շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Ժողովրդական ստեղծագործության և արհեստագործության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով՝ Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

3. Սահմանել, որ «Ժողովրդական ստեղծագործության և արհեստագործության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան ու նպատակը ժողովրդական ստեղծագործության և ավանդական ժողովրդական արհեստների պահպանությունը, ուսումնասիրումը, տարածումը և հանրահռչակումն է:

4. «Ժողովրդական ստեղծագործության և արհեստագործության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, օրենքին կամ հիմնադրի որոշմանը համապատասխան, սահմանված կարգով իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

ա) ժողովրդական վարպետների ստեղծագործությունների առևտրային ցուցահանդեսների կազմակերպում.

բ) հրատարակչական գործ:

5. «Ժողովրդական ստեղծագործության և արհեստագործության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը:

6. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարին՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.

բ) ապահովել պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը.

գ) սահմանել պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող (ամրացվող) գույքի կազմը:

7. «Ժողովրդական ստեղծագործության և արհեստագործության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ կետին համապատասխան:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2003 թ. փետրվարի 6

Երևան