Գլխավոր տեղեկություն
Номер
N 476
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.04.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.04.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.04.2002
Дата вступления в силу
29.04.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 «29» ապրիլի 2002 թ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 29 ապրիլի 2002 թվականի N 476

 «ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաշվեկշռային մեթոդով 235931 հազար դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Երևանի միջքաղաքային ուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (շենքերի նվազագույն գնահատվող մեծության նկատմամբ կիրառվել է «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածքային ուղղիչ երկու գործակից):

2. Սահմանել «Երևանի միջքաղաքային ուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը` 202780 հազար դրամ, որը համապատասխանում է 202780 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 50695 հազար դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

4. «Երևանի միջքաղաքային ուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 35879 հազար դրամ, այդ թվում`

 Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 3054 հազար դրամ.

 բանկերի կարճաժամկետ վարկեր` 13308 հազար դրամ.

 անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 4315 հազար դրամ.

 մատակարարների և կապալառուների նկատմամբ` 8416 հազար դրամ.

 սոցիալական ապահովագրության գծով` 1231 հազար դրամ.

 ստացված կանխավճարների գծով` 6000 հազար դրամ.

 առևտրական կրեդիտորական պարտքեր` 7371 հազար դրամ.

 գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 600 հազար դրամ:

5. «Երևանի միջքաղաքային ուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

6. Վճարումներն իրականացնել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 12-ի «Երևանի միջքաղաքային ուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերությունը մասնավորեցնելու մասին» N 849 որոշումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 29-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան