Գլխավոր տեղեկություն
Номер
N 24-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (21.02.2003-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.02.20/10(245) Հոդ.176
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.01.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.01.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.01.2003
Дата вступления в силу
21.02.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 հունվարի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունվարի 2003 թվականի N 24-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 682 ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին» N 682 որոշման կատարումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով Երևանի Աջափնյակ թաղային համայնքի ավագանու 2002 թվականի հուլիսի 18-ի N 20 որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բնակարանային խնդիրները լուծելու նպատակով լրացուցիչ դրամական աջակցություն ցույց տալ 10 ընտանիքի՝ Երևանի Շինարարների փողոցի N 6 շենքի 1-3-րդ չքանդվող մուտքերի բնակիչներին նախատեսված գումարների հաշվին՝ համաձայն Երևանի Աջափնյակ թաղային համայնքի ավագանու կողմից հաստատված ցուցակի։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին» N 682 որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների վերաբնակեցման և այդ տների քանդման ծրագրից դուրս մնացած 3 ընտանիքի տրամադրել դրամական աջակցություն՝ նշված ծրագրով նախատեսված գումարների տնտեսման հաշվին՝ համաձայն Երևանի Աջափնյակ թաղային համայնքի ավագանու կողմից հաստատված ցուցակի։

3. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված կապիտալի գործառնություններից եկամուտների գծով Երևան քաղաքի մասով փաստացի գերազանցած մուտքերից 58,0 մլն դրամ տրամադրել Երևանի Աջափնյակ թաղային համայնքին՝ 4 վթարային շենքում՝ կարգադրությունների (նախկին Երքաղխորհրդի գործկոմի, նախկին Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի, Երևանի քաղաքապետարանի, Երևանի Աջափնյակ թաղային համայնքի) հիման վրա, ինչպես նաև ապօրինի բնակվող ընտանիքներին դրամական աջակցություն ցույց տալու համար՝ համաձայն Երևանի Աջափնյակ թաղային համայնքի ավագանու կողմից հաստատված ցուցակի։

4. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված կապիտալի գործառնություններից եկամուտների գծով Երևան քաղաքի մասով փաստացի գերազանցած մուտքերից 60 մլն դրամ տրամադրել Երևանի Աջափնյակի թաղապետարանին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի N 682 որոշմամբ նախատեսված Երևանի Շինարարների փողոցի N 6, Ֆուչիկի փողոցի NN 10, 19 և Սիսակյան փողոցի N 16 շենքերի մնացած բնակիչներին (հիմնական և փախստական ընտանիքներ) դրամական աջակցություն ցույց տալու համար։

5. Նախատեսվող աջակցության համար անհրաժեշտ գումարները տրամադրել համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում։

6. Ընդունել ի գիտություն, որ՝

ա) Երևանի Շինարարների փողոցի N 6 շենքի 1-3-րդ մուտքերի ամրացումը կատարվելու է Երևանի Աջափնյակ թաղային համայնքի միջոցների հաշվին՝ համաձայն Երևանի Աջափնյակ թաղային համայնքի ավագանու 2003 թվականի հունվարի 7-ի N 37 որոշման.

բ) կարգադրությունների հիման վրա (նախկին Երքաղխորհրդի գործկոմի, նախկին Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի, Երևանի քաղաքապետարանի, Երևանի Աջափնյակ թաղային համայնքի), ինչպես նաև ապօրինի բնակվող բնակիչներին դրամական աջակցությունը ցույց է տրվելու Երևանի Աջափնյակ թաղային համայնքի կողմից՝ համաձայն Երևանի Աջափնյակ թաղային համայնքի ավագանու համապատասխան որոշումների և ճշտված ցուցակի։

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հունվարի 23
Երևան