«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ապրիլի 2002 թվականի N 393
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002/2003 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ԹԻՎԸ ԵՎ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ՈՒ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2002/2003 ուսումնական տարվա՝
ա) մագիստրատուրա ընդունելության՝ պետական պատվերով՝ 350 և վճարովի հիմունքներով՝ 400 տեղ.
բ) ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության պետական պատվերը (կցվում է)։
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության 2002/2003 ուսումնական տարվա մագիստրատուրա, ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության պետական պատվերը տեղադրում և մագիստրատուրայի վճարովի տեղերն ըստ բարձրագույն ուսումնական հաստատությունների բաշխում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 11-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Պ Ե Տ Ա Կ Ա Ն Պ Ա Տ Վ Ե Ր
Հայաստանի Հանրապետության 2002/2003 ուսումնական տարվա ասպիրանտուրա եվ դոկտորանտուրա ընդունելության
Գիտական և գիտամանկավարժական |
Ընդամենը |
Ուսուցման ձևը | |
առկա |
հեռակա | ||
Ասպիրանտուրա |
369 |
224 |
145 |
Դոկտորանտուրա |
11 |
11 |
- |
Ընդամենը |
380 |
235 |
145 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|