Գլխավոր տեղեկություն
Номер
N 1125
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2002-03.10.2002)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.11.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.11.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.11.2001
Дата вступления в силу
01.01.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.10.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 նոյեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 նոյեմբերի 2001 թվականի N 1125

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 5-ի «Ճարտարապետ, ակադեմիկոս Ա. Թամանյանի ծննդյան 120-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների անցկացման մասին» N 476 որոշման (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 23-ի N 677 որոշման խմբագրությամբ), Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 23-ի N 176 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 288 ու 2001 թվականի ապրիլի 12-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 279 որոշումների պահանջների համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայ ականավոր ճարտարապետ, ակադեմիկոս Ա. Թամանյանի հիշատակը հավերժացնելու և նրա գործունեությունը հայ հասարակության լայն շրջաններում լուսաբանելու նպատակով ստեղծել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Ալեքսանդր Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտ» պետական հիմնարկը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան