Գլխավոր տեղեկություն
Номер
N 49
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.01.2002-29.08.2002)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.01.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.01.2002
Дата вступления в силу
18.01.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.08.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 «18» հունվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունվարի 2002 թվականի N 49

 

 ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «N 1 ՄԱՆԿԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՄԱՆՈՒԿ» ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 (որոշումն ուժը կորցրել է 01.08.02 թիվ 1138-Ն)

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի քաղաքապետարանի «N 1 մանկական կլինիկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը և «Մանուկ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպել միաձուլման ձևով` ստեղծելով «Մանուկ» կլինիկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերություն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 18-ից: