Գլխավոր տեղեկություն
Номер
N 251
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.03.2002-17.03.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2002.04.01/11(186) Հոդ.222
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.03.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.03.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.03.2002
Дата вступления в силу
16.03.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.03.2005

040.0251.16.03.02

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 մարտի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 մարտի 2002 թվականի N 251
քաղ. Երևան

ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել դիվանագետի գործուղման կարգը (կցվում է)։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 16-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
մարտի 16-ի N 251 որոշմամբ

Կ Ա Ր Գ

դիվանագետի գործուղման

 

1. Սույն կարգով կարգավորվում են դիվանագետի գործուղման հետ կապված հարաբերությունները։

2. Դիվանագետի գործուղումը կատարվում է համապատասխան մարմնից ստացված առաջարկի հիման վրա, որտեղ նշվում են դիվանագետի կողմից իրականացվող գործառույթները, պաշտոնավարության պայմանները, ժամկետը և այլ անհրաժեշտ տեղեկություններ։

3. Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարը գործուղման մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո որոշում է ընդունում դիվանագետի գործուղման մասին, իսկ համապատասխան մարմնի՝ տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը՝ համապատասխան պաշտոնում նշանակելու մասին։

4. Գործուղման ժամկետը հաշվարկվում է դիվանագիտական ծառայության ստաժի մեջ։

5. Դիվանագետը գործուղման դեպքում պահպանում է իր դիվանագիտական աստիճանը, օգտվում է դիվանագետի համար սահմանված իրավունքներից, կարող է ընդհանուր հիմունքներով ստանալ հաջորդ դիվանագիտական աստիճանը և մասնակցել դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարված ներքին մրցույթին։

6. Գործուղման ընթացքում դիվանագետի նկատմամբ խրախուսանքի միջոցները և կարգապահական տույժերը կիրառվում են համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարի ներկայացրած առաջարկության հիման վրա՝ Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության համապատասխան մարմնի ղեկավարի կողմից։

7. Դիվանագետը 6 ամսվանից ավելի գործուղված լինելու դեպքում իր կողմից կատարված աշխատանքների մասին յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ անմիջական ղեկավարին հաշվետվություն է ներկայացնում, որի վերաբերյալ վերջինս տալիս է եզրակացություն։

8. Նախկինում տրված եզրակացությունների հիման վրա համապատասխան մարմնում դիվանագետի անմիջական ղեկավարը գործուղման ավարտին տալիս է ծառայողական բնութագիր։ Գործուղման վերաբերյալ համապատասխան մարմնի ղեկավարի կողմից տրված ծառայողական բնութագիրը պահվում է դիվանագետի անձնական գործում։