Գլխավոր տեղեկություն
Номер
N 1730-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.12.2002-08.10.2016)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.11.27/51(226) Հոդ.1200
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.10.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.11.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.11.2002
Дата вступления в силу
07.12.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 նոյեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հոկտեմբերի 2002 թվականի N 1730-Ն

«ԵՐԵՎԱՆԻ «ՄԱՆԿԱՆ ՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Մանկան տուն» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. «Երևանի «Մանկան տուն» պետական հիմնարկի տնօրինության՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

«Երևանի «Մանկան տուն» պետական հիմնարկի տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով:

3. Սահմանել, որ՝

ա) «Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) հիմնական նպատակն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների շուրջօրյա խնամքի ապահովումն է:

Կազմակերպության գործունեության առարկան կազմակերպությունում խնամվող մինչև 6 տարեկան երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, սոցիալ-հոգեբանական, բժշկական վերականգնման աշխատանքների իրականացումը, սննդով, հագուստով և այլ կենցաղային անհրաժեշտ իրերով ապահովումը, խնամքի ու դաստիարակության ապահովումը, ուսուցման և բժշկական օգնության կազմակերպումը, նրանց՝ այլ մանկական խնամատարական կազմակերպություններ տեղափոխումն է.

բ) «Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝ երեխաներ ունեցող ընտանիքներին սոցիալ-հոգեբանական խորհրդատվության տրամադրում, երեխաների խնամքի ու դաստիարակության վճարովի ծառայությունների մատուցում.

գ) մինչև վերակազմակերպումը՝ «Երևանի «Մանկան տուն» պետական հիմնարկին «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների:

Նշված հատկացումները ներառվում են վերակազմակերպումից հետո իրավաբանական անձի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք պայմանագրերում՝ դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:

4. «Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը:

5. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին՝ մեկամսյա ժամկետում հաստատել՝

ա) կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը.

բ) կազմակերպության կանոնադրությունը և այն սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:

6. «Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշման համաձայն հանձնվող գույքի գրանցման ու հաշվապահների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով «Երևանի «Մանկան տուն» պետական հիմնարկի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. նոյեմբերի 6
Երևան