Գլխավոր տեղեկություն
Номер
N 1079
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.11.2001-28.09.2002)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.12.26/58(233) Հոդ.897
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.11.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.11.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.11.2001
Дата вступления в силу
07.11.2001

040.1079.07.11.01

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 նոյեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 նոյեմբերի 2001 թվականի N 1079
քաղ. Երևան

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Կոտայքի մարզպետի կողմից ներկայացված և «Հայաստանի քաղաքաշինության գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մշակված, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կոլեգիայի հավանությանն արժանացած Նոր Հաճն քաղաքի գլխավոր հատակագիծը:

2. Համաձայն սույն որոշմամբ հաստատված Նոր Հաճն քաղաքի գլխավոր հատակագծի` Նոր Հաճն քաղաքային համայնքին հատկացնել`

ա) Գետամեջի գյուղական համայնքի հողերից 12 հեկտար, որից` 9,3 հեկտար` բնակավայրի հողերի կատեգորիա, և պահուստային ֆոնդի հողերից 2,7 հեկտար անօգտագործելի` այն փոխադրելով բնակավայրերի հողերի կատեգորիա.

բ) Նոր Գեղիի գյուղական համայնքի պահուստային ֆոնդի հողերից 56 հեկտար, որից` 45 հեկտար վարելահող փոխադրելով բնակավայրերի հողերի կատեգորիա, 4,3 հեկտար անօգտագործելի` հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա և 6,4 հեկտար վարելահող` էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա:

3. Լիազորել Նոր Հաճն քաղաքային համայնքի ղեկավարին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իր իրավասության սահմաններում, գլխավոր հատակագծով նախատեսված նպատակներով ու հերթականությամբ սեփականության կամ օգտագործման իրավունքով տրամադրել հողամասեր:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` Կոտայքի մարզի Նոր Հաճնի քաղաքային և Գետամեջի ու Նոր Գեղիի գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագրման և քարտեզագրման աշխատանքներն իրականացնելիս հիմք ընդունել քաղաքի գլխավոր հատակագծին համապատասխան` սույն որոշման 2-րդ կետով նախատեսված փոփոխությունները` դրանք «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան հավելվածում ընդգրկելու համար:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 7-ից:ուղղ.

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան