Գլխավոր տեղեկություն
Номер
N 196
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.03.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.04.01/11(186) Հոդ.196
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.03.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.03.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.03.2002
Дата вступления в силу
06.03.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 մարտի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 մարտի 2002 թվականի N 196
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում պետական կառավարման համակարգի բարեփոխումների իրականացման, ինչպես նաև «Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ռեզերվների վարչությունը միացման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետության պետական ռեզերվների գործակալության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ենթակայության «Մետաղափորձական հսկողության ազգային պալատ» պետական հիմնարկը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետության մետաղափորձական վերահսկողության տեսչության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի հետ համատեղ՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, ինչպես նաև՝ առաջարկություններ այլ իրավական ակտերում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 6-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան