Գլխավոր տեղեկություն
Номер
N 88
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.02.2002-05.06.2003)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.02.14/7(182) Հոդ.108
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.02.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.02.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.02.2002
Дата вступления в силу
02.02.2002

040.0088.02.02.02

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 փետրվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 փետրվարի 2002 թվականի N 88
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՄԻ ՀԱՏՎԱԾԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոփոխելու կարգը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վարձակալության չտրված ոչ բնակելի տարածքների (նկուղների, կիսանկուղների, բացվածքների) վարձակալության տրման և վաճառքի կարգը հաստատելու մասին» N 462 որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 2-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
փետրվարի 2-ի N 88 որոշմամբ

 

 

 

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՄԻ ՀԱՏՎԱԾԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների (այսուհետև` շենքեր և շինություններ) կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոփոխելու կարգը:

2. Շենքերի և շինությունների գործառական նշանակությունը փոփոխելիս որպես պատվիրատու հանդես է գալիս տվյալ շինության սեփականատերը կամ համապատասխան լիազորություններով օժտված անձը:

3. Համայնքի ղեկավարը (Երևանում` Երևանի քաղաքապետը) պատվիրատուին` նրա կողմից ներկայացված հայտի հիման վրա, սահմանված կարգով (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի, որոնց համար չի պահանջվում շինարարության և (կամ) քանդման թույլտվություն) տալիս է ճարտարապետահատակագծային առաջադրանք:

4. Շենքերի և շինությունների գործառական նշանակությունը փոփոխելու հետ կապված աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջները բավարարող, սահմանված կարգով մշակված, համաձայնեցված ու հաստատված նախագծով:

5. Հաստատված նախագծային փաստաթղթերի հիման վրա համապատասխան համայնքի ղեկավարի կողմից պատվիրատուին սահմանված կարգով տրվում է շենքերի և շինությունների գործառական նշանակությունը փոփոխելու հետ կապված աշխատանքներն իրականացնելու թույլտվություն:

6. Շենքերն ու շինությունները փոփոխելու հետ կապված շինարարական աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը, շինարարության ավարտական ակտի ձևակերպումն ու գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. Ոչ բնակելի տարածքները` բնակարանների և բնակարանները ոչ բնակելի տարածքների փոփոխելու դեպքում համապատասխան պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմնի որոշման հիման վրա համապատասխանաբար ընդգրկվում են բնակարանային ֆոնդում կամ հանվում են նշված ֆոնդից:

8. Պետական սեփականություն հանդիսացող հանրակրթական, ուսումնական, կոմունալ տնտեսության, ինժեներական ենթակառուցվածքների, պատմամշակութային օբյեկտների գործառական նշանակությունը փոփոխվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների մասնագիտական եզրակացության հիման վրա:

Սույն կետում նշված եզրակացությունների ստացումն ապահովում է համապատասխան մարզպետը (Երևանում` Երևանի քաղաքապետը):