«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 հունվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2002 թվականի N 79
քաղ. Երևան
ԵՐԿԱՐԱՏԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՊԱՌՈՂԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՆՄԱՆՕՐԻՆԱԿ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել երկարատև օգտագործման ապրանքների նորոգման ընթացքում սպառողին անհատույց տրամադրման ոչ ենթակա նմանօրինակ ապրանքների անվանացանկը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 30-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
|
Հաստատված է ՀՀ կառավարության 2002 թ. հունվարի 30-ի N 79 որոշմամբ |
Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ
ԵՐԿԱՐԱՏԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՊԱՌՈՂԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՆՄԱՆՕՐԻՆԱԿ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
Ավտոմեքենաներ և մոտոհեծանվային ապրանքներ, կցորդներ ու դրանց համարակիր ագրեգատներ` բացի հաշմանդամների օգտագործման համար նախատեսված ապրանքներից, զբոսանավերից և լողամիջոցներից
Կահույք
Կենցաղային էլեկտրական սարքեր, արդուզարդի (տուալետի) և բժշկական նպատակներով օգտագործվող առարկաներ (էլեկտրասափրիչ, էլեկտրամազահարդար, էլեկտրաունելի` մազերի գանգրացման համար, բժշկական էլեկտրառեֆլեկտոր, էլեկտրաայրիչներ, էլեկտրաբինտեր, էլեկտրածածկոցաշալ, էլեկտրածածկոց)
Մթերքների ջերմային մշակման և կերակրի պատրաստման էլեկտրակենցաղային սարքեր (կենցաղային վառարաններ «ՀԹՃ», էլեկտրավառարաններ, խոնավաջերմամշակման սարքեր (տոստերներ), էլեկտրատաքացուցիչներ, էլեկտրաթեյնիկներ և այլն)
Քաղաքացիական զենք, քաղաքացիական և ծառայողական հրազենի հիմնական մասեր